Այսօր լրագրողների հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ասաց. «30 տարի ՀՀ-ն անկախ պետություն է: Մենք շատ լավ գնահատում ենք տարածաշրջանում բոլոր երկրների հնարավորությունները: Տարածաշրջանում պետք է լինի խաղաղություն, մեր երեխաները պետք է չզոհվեն: Հայաստանում մարդիկ պետք է նորմալ, բարձր աշխատավարձ ստանան, կարողանան իրենց բարեկեցությունն ապահովել»:
Երբ լրագրողները փորձեցին հակադարձել՝ հարցնելով Արցախի ճակատագրի մասին՝ ի՞նչ կլինի, եթե Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում՝ Խաչատուր Սուքիասյանը հորդորեց դաստիարակություն ունենալ ու իրեն չընդհատել, սկսեց բղավել. «Կվերջացնեմ՝ հարցը կտաք: Լսեք, 600-րդ անգամն է, դուք չեք թույլ տալիս մարդը վերջացնի»: Նա այնքան բարձր էր գոռում, որ նիստերի դահլիճից քարտուղարությունը դուրս եկավ՝ ճշտելու, թե ինչ է պատահել»: Սուքիասյանը այլեւս հարցերի չպատասխանեց ու մտավ նիստերի դահլիճ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ