Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հիմնական նպատակը պետք է լինի քաղաքացու, տնտեսվարողի եւ պետության խաչվող շահերի լավագույնս հավասարակշռումը. Սեդա Շահինյան

Ապրիլ 14,2022 17:18

Կառավարությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել է Սեդա Շահինյանի թեկնածությունը:

Ապրիլի 14-ին Ազգային ժողովը քննարկել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

Թեկնածուն ներկայացրել է հանրային ծառայությունների ոլորտի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, անդրադարձել հետագա անելիքներին ու մոտեցումներին: Նա նշել է, որ բնագավառը տնտեսական, քաղաքական նշանակություն եւ հնչեղություն ունի: Ըստ նրա՝ այստեղ խաչվում են քաղաքացու, տնտեսվարողի եւ պետության շահերը: Այդ պատճառով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է լավագույնս հավասարակշռի այդ շահերը եւ լուծի ծագող խնդիրները:

Սեդա Շահինյանի հավաստմամբ՝ միայն անկախ կարգավորման ինստիտուտի կայացմամբ է հնարավոր շահերի իրական հավասարակշռումը, որը մի կողմից պետք է լինի մասնագիտացված, մյուս կողմից պետք է օժտված լինի արբիտրի համար անհրաժեշտ համարժեք գործիքակազմով:

Բանախոսը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին, որոնք առնչվել են էներգետիկայի ոլորտին:

Թեկնածուի կենսագրական տվյալները ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Սեդա Շահինյանը մասնագիտությամբ իրավաբան է: 2004թ. աշխատել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում՝ առաջատար մասնագետից մինչեւ իրավաբանական եւ լիցենզավորման վարչության պետ:

2019թ. Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ՝ երեք տարի ժամկետով:

Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930