Իտալիայում կայացած AMIGDALA միջազգային երաժշտական 9-րդ մրցույթում «Մեկնարկ» նպատակային ծրագրի անդամ Էլեն Խաչիկյանը (Պ․ Չայկովսկու անվան ԵՄՄԴ, ուսուցիչ՝ Մարինե Մարգարյան) արժանացել է առաջին՝ Absolute Prize մրցանակին՝ հավաքելով 100 միավոր հնարավոր 100-ից։
Մրցույթին մասնակցել է 364 երաժիշտ 34 երկրից։ Ժյուրիի կազմում ընդգրկված մասնագետներն էին Ֆրանչեսկո Զապալան (Իտալիա), Ջին Հա Փարքը (ԱՄՆ), Յուշիա Շիբատան (Ճապոնիա), Նունզիատա Բոնակորսին (Իտալիա), Ռեն Յանը (Չինաստան), Անտոնիո Սոթիլը (Ֆրանսիա), Էնթոնի Թամը (Կանադա)։
Էլեն Խաչիկյանի ելույթն արժանացել է ժյուրիի գնահատանք-խոսքին․ «․․․Նա ցուցաբերեց դաշնամուրային փայլուն տեխնիկա՝ չմոռանալով ներկայացնել նաև իր ձայնային և ոճային բազմերանգությունը»։
Հավելենք, որ «Մեկնարկ» նպատակային ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍՆ աջակցությամբ:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ