Հայ պատգամավորների այցը համաձայնեցված չի եղել ռուս խաղաղապահ զորամիավորման հրամանատարության հետ: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ ի պատասխան լրատվամիջոցների համապատասխան հարցի:
«Ռուս խաղաղապահ զորամիավորումը գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների խիստ պահպանությամբ: Նշված այցը նախապես համաձայնեցված չի եղել ռուս խաղաղապահ զորամիավորման հրամանատարության հետ:
Կարծում ենք, որ հայտարարությունը, թե իբր ռուս խաղաղապահների գործողությունները հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, իրականությանը չի համապատասխանում: Ակնկալում ենք, որ հաշվի առնելով ինչպես ռուս խաղաղապահ զորամիավորման պատասխանատվության գոտում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տեղի ունեցած միջադեպերը՝ երկու կողմերն էլ զերծ կմնան այնպիսի քայլերից, որոնք կարող են լրացուցիչ սրել իրավիճակը տարածաշրջանում»,- ասվում է մեկնաբանության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ