Ապրիլի 8-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց, որ Մահարու փողոցում պայթյուն է եղել, տուժած անձ կա:
Ահազանգով Էրեբունու բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ ժամը 18.30-ի սահմաններում Մահարու փողոցի 127/1 շենքի բնակիչների միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել։ Այդ ընթացքում 38-ամյա տղամարդը նռնականման ճայթուկներ էր վառել ու նետել հարևանի ուղղությամբ, ապա տղամարդու գլխին դիզվառելիք էր լցրել ու այրել: Գլխի, պարանոցի, կրծքավանդակի, մեջքի տարբեր աստիճանի այրվածքներ ստացած տղամարդուն շտապօգնության խումբը տեղափոխել էր «Այրվածքաբանության» կենտրոն։
Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում սպանության փորձի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
38-ամյա տղամարդը հայտնաբերվել է: Նա կալանավորվել է։
Կարդացեք նաև
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն