Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրոշակ վառելով ու կենաց խմելով ոչ բանակ կարողացանք կառուցել, ոչ առողջապահություն զարգացնել»․ Խաչատուր Սուքիասյան

Ապրիլ 14,2022 16:38

«Ի՞նչ կարգի տնտեսություն, բանակ ու կրթություն կունենայինք ՀՀ-ում, եթե խաղաղության օրակարգն ունենայինք թեկուզ 2000 կամ 2001թ․-ին։ ՀՆԱ-ն առնվազն 4-5 անգամ ավելի մեծ կլիներ, միջին աշխատավարձը՝ երկու անգամ բարձր, շատ խնդիրներ էլ լուծված կլինեին»,-ԱԺ լիագումար նիստում այսօր նման կարծիք հայտնեց Խաչատուր Սուքիասյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի խոսքով՝ քաղաքական գործիչները պետք է համարձակություն ունենան ժողովրդին ասելու, որ սա է միակ ճանապարհը։

Խաչատուր Սուքիասյանի խոսքով․ «1997թ․-ի ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով, սակայն, ՀՀ-ն շեղվեց եւ այլ ճանապարհով գնաց։ Դա հասարակությանը շեղելն էր, խեղաթյուրել, ազգային տարբեր բաներ օգտագործել, դրոշակներ վառել․․․չգիտեմ ինչ կարգի կենացներ խմել։ Բայց դրանով ոչ բանակ կարողացանք կառուցել, ոչ առողջապահությունը զարգացնել»։

Պատգամավորի համոզմամբ՝ այն հարեւան երկրները, որոնք հետ չենք ունեցել հարաբերություններ եւ առեւտրաշրջանառություն, պետք է աշխատել այդ ամենն ունենալու ուղղությամբ․ «Որովհետեւ աշխարհում պետությունները, որոնք հարեւանների հետ ունեն առեւտրաշրջանառություն, հարեւանը հարեւանի ՀՆԱ-ի մեջ 5-15% կազմ է ունենում։ Դրանք զսպող գործիքներ են, որոնք գործում են կոնֆլիկտների դեպքում»։

Ապա Սուքիասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն հայտնեց ելույթի, անկեղծության ու խաղաղության օրակարգն առաջ տանելու համար։

Նախկին նախագահներին էլ նա հարց հղեց՝ ինչո՞ւ Արցախի հարցը չլուծեցին, ինչո՞ւ չգրավեցին ողջ տարածաշրջանը․ «Սա անընդունելի է, հասարակությանը պետք է ասել դառը ճշմարտությունը։ Հասարակությունը բոլորից խելոք է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930