Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի» գաղափարը թերեւս ճիշտ չի եղել»․ ՔՊ պատգամավոր

Ապրիլ 14,2022 15:51

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այսօր ԱԺ նիստում հերթական ուշագրավ մտքերն արտահայտեց։ Նախ նշեց, որ դեռեւս 96թ․-ին ասպարեզ նետվեց ՀՀՇ-ի համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի արտահայտած գաղափարը, որ մի ժողովրդի բռնի տիրապետումը մյուսի հանդեպ անընդունելի է․ «Առաջ քաշվեց գաղափարը, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի։ Տարիներ են անցել եւ այսօր կարելի է ասել, որ դա թերեւս ճիշտ չի եղել, իմ կարծիքով»։

Ըստ Վիգեն Խաչատրյանի՝ չվերլուծեցինք, թե ինչպես «Օղակ» գործողության ժամանակ հայկական գյուղերը հայաթափվեցին․ «88-ի արցախյան շարժումը հանգեցրել է դաշտային Արցախի հայաթափմանը, 500 000 հայեր չկարողացան կյանքը շարունակել պատմական հայրենիքում, եւ ունենք ԼՂԻՄ-ի զգալի մասի կորուստ, որտեղ հայեր այլեւս չեն ապրում։ Մեր նպատակը ո՞րն է, հերոսաբար ոչնչանա՞լ, թե ապրել ու զարգանալ»։

Հիշեցնենք՝ նախորդ տարի էլ քննադատությունների առիթ էր տվել Վիգեն Խաչատրյանի պնդումը, թե «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի» թեզը վտանգավոր է։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930