Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ եւ ինչքա՞ն ենք մենք պահել հողեր՝ այնքան, քանի դեռ շատերին դա ձեռնտու է եղել»․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 14,2022 15:43

«Պատերազմը, այո, Շուշիի համար է եղել։ Մեր տղաներն ասում են՝ կանգնեցնեիք պատերազմը։ Ինչի մենք չէինք մտածո՞ւմ կանխելու կամ կանգնեցնելու մասին։ Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել։ Մեր ընկած տղաները, փառք նրանց, կանգնել են Արցախը չհանձնելու հնարավորության համար։ Եվ այն, ինչ ես խոսում եմ, Արցախը չհանձնելու մասին է, ուշադիր եղեք։ Եթե այլ ճանապարհով գնանք, Արցախը հանձնելու ենք՝ Փառուխի դեպքերը ձեզ օրինակ»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կտոր-կտոր․․․հերիք է խաբենք իրար։ Երեկվանից քննարկվում է, թե ինչ էր ելույթս նշանակում։ Ես էլ եմ մտածել։ Այդ ելույթով մենք տարածություն բացեցինք ՀՀ-ի եւ Արցախի համար, որովհետեւ նախորդ շրջանի բանակցային գործընթացով ՀՀ-ն եւ Արցախը զրկվել էին քաղաքական-դիվանագիտական տարածությունից։ Ճանապարհ ենք բացում ՀՀ-ի եւ Արցախի համար՝ պետականությունը պահպանելու, որովհետեւ էկզոտիկ մտքեր են հնչել եւ հնչում։ Մեկ էլ ասում են՝ եթե տենց չլինի, Արցախի ժողովրդին կհանենք, կամ դուրս կգա։ Ոչ, մենք ասում ենք, որ Արցախի ժողովուրդը պիտի ապրի Արցախում, ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ, պիտի լինի արցախցի եւ հայ»,-հավելեց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Մենք բացել ենք այդ տարածությունը, եւ մեր նահատակները դրա համար են ընկել, որ հեռանկար բացվի ՀՀ-ի եւ Արցախի համար, որովհետեւ փաթեթափուլային․․․փաթեթով մենք, հայությունը զրկվել էր տարածությունից։ Ճանապարհ ենք բացում, որ ժողովրդին դուրս բերենք մատաղացու գառան կարգավիճակից։ Պատերազմը ինչո՞ւ եղավ, ինչո՞ւ 16թ․-ին կամ նախկինում չի եղել։ Մենք չենք որոշել՝ լինի՞, թե ոչ, չենք որոշել ոչ մի բան։ Ոչ, ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, եւ մենք պետք է բան որոշելու իրավունքը վերադարձնենք, մենք երկիր ենք, ախոռ չենք, մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն, թե մեզ ինչքան մորթեն։ Թույլ չենք տա մանիպուլացնել՝ հայրենասիրության մոդելներ հրամցնելով»։

Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ նախկինում մենք օրակարգ չենք պարտադրել․ «Ինչո՞ւ եւ ինչքա՞ն ենք մենք պահել հողեր՝ այնքան, քանի դեռ շատերին դա ձեռնտու է եղել։ Եկեք սա հասկանանք, որքա՞ն կարելի է։ ՀՀ-ի եւ Արցախի լինել-չլինելու մասին ենք խոսում։ Շատ կարեւոր է, որ ՀՀ-ն եւ Արցախը հողակտորներ չեն։ ՀՀ բոլոր հողակտորներն էլ այսօր կան երկրագնդի վրա։ Այո, մեր շուրջ ահավոր մեծ ագրեսիվություն կա, եւ այն միայն այնտեղ չէ, որտեղ տեսնում ենք, այն բազմաթիվ այլ տեղերում կա։ Պետք է կառավարել այն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930