ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Սպարապետ Վազգեն Սարգսյանը իր ելույթներից մեկում ասում է` «Մի հավատա, թե քո թշնամին քեզնից ուժեղ է: Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է»։
Արդեն երկու օր է՝ Ազգային Ժողովի ամբիոնից իշխող ուժն ու նրա ղեկավարը մեր ցավն օգտագործելով, մեզ հիմարի տեղ դրած սպառնում են նոր պատերազմով, եթե հակառակորդի պայմանները չընդունենք։ Ալիևի բառամթերքով համեմված ելույթներ` նպատակ ունենալով անզորության զգացողություն մտցնել մեր հանրության ներսում։ Պետական շահով առաջնորդվող ղեկավարությունը, խոսելով ռիսկերի մասին, ցույց կտար, թե ինչպես է դրանք չեզոքացնում կամ նվազեցնում, բանակ կվերակառուցեր, ոչ թե կարժեզրկեր զոհողությունը, նվիրումն ու հայրենասիրությունը։
Մենք տղերքին նորմալ ու արժանապատիվ երկիր ենք պարտք, իսկ դուք միայն անդունդն ենք գլորում երկիրը` մոտեցնելով պատերազմը։ Կապիտուլյացիայի ստորագրումը դեպի պատերազմ տանող ամենակարճ ճանապարհն է, համաշխարհային պատմությունը բազմաթիվ փաստեր ունի դրա համար։
Կարդացեք նաև