Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շուշին «5 պլյուս 2» շրջանների մեջ չի մտնում. Շուշիի հարց չի եղել. Շարմազանով

Ապրիլ 14,2022 14:56

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը թելեգրամյան իր ալիքում գրել է. «Շուշիի հարց չի եղել, կապիտուլյանտը ստում է։

Նիկոլը լկտիաբար հերքում է ինքն իրեն։

ԱԺ -ում Նիկոլն ասում է՝ պատերազմը Շուշիի համար էր ու առանց Շուշին հանձնելու հնարավոր չէր այն կանգնեցնել։

2020-ի սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում նույն Նիկոլ Փաշինյանն ասել է՝ պատերազմը կանգնեցնելու գինը «5 պլյուս 2» շրջանների հանձնումն է։

2020-ի հոկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող ապագա կապիտուլյանտն իմ հարցին ի պատասխան ասել է՝ մինչ այս պահը պատերազմը կանգնեցնելու գինը «5 պլյուս 2» տարբերակն է։

Իմ հարցին, թե՞ այլ առաջարկ սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 19-ը եղել է, ինքը բացասական պատասխան է տվել։

Ի դեպ՝ Շուշին «5 պլյուս 2» շրջանների մեջ չի մտնում։

Շուշիի թեման 2020-ի նոյեմբերի 17 -ին հերքել է ՌԴ նախագահ Վ.Պուտինը, որը նշել է՝ հոկտեմբերի 19-20-ի պատերազմը դադարեցնելու առաջարկով Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ։

Հայկազյան բառարանը հարուստ է, բայց սրա ստերի ճշգրիտ բնորոշում տալը անհնար է…»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930