Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե Ղարաբաղը վտանգված է, Քոչարյանն էլ դահուկ է քշում, առյուծ է սպանում, ասում ենք՝ դրա տեղը գնա ղարաբաղցիներին ոգեւորի, որ դու հետ ես եկել». Վիգեն Խաչատրյան

Ապրիլ 14,2022 14:08

«Մենք միջազգային կառույցներին կա՛մ պիտի ասենք՝ դուք մեզ չեք հասկանում, ռադներդ քաշեք, մենք գնում ենք հեսա գրավենք Բաքուն, կամ էլ ասում ենք՝ հասկացանք, եթե դուք դա եք ասում՝ ի՞նչ նկատի ունեք: Այսինքն, մենք գնում ենք երկխոսության»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Նա ասաց, որ անկեղծ ներկայացրել են՝ ինչ են բանակցելու ու դա ներկայացնում են, իբր թե իշխանությունները հրաժարվում են Ղարաբաղից:

Հարցին՝ այդ դեպքում Փաշինյանն ինչո՞ւ էր հայտարարում, որ Արցախը Հայաստան է եւ վերջ՝ Վիգեն Խաչատրյանը պատասխանեց. «Որովհետեւ երբ Փաշինյանը ստացավ ժողովրդի վստահությունը, շատ հայտնի ուժեր սկսեցին Ղարաբաղը տրամադրել Հայաստանի դեմ ու փորձեցին հակադրել Ղարաբաղը Հայաստանին: Այդ ժամանակ Փաշինյանը փորձեց հասկացնել, որ դուք ու մենք նույնն ենք, մի տրամադրվեք Հայաստանի դեմ»:

Հարցին՝ Արցախի ընդդիմադիրներն ասում են՝ ի՞նչ են նշանակում Հայաստանի իշխանականների այն հայտարարությունները, թե թող Քոչարյանը գնա Ղարաբաղում ապրի, այդպես որ լիներ, ուրեմն Փաշինյանն էլ թող գնա Իջեւանում ապրի՝ Վիգեն Խաչատրյանը պատասխանեց. «Դա տաֆտալոգիա է: Քոչարյանը որտեղի՞ց է եկել, դա հիշեք, էլի՝ Ղարաբաղի հանրապետությունից՝ ա՛յլ պետությունից է եկել՝ անկախ, որը մենք հարգում ենք: Եվ եթե այդ պետությունը վտանգված է, ինքն էլ դահուկ է քշում, առյուծ է սպանում, ասում ենք՝ դրա տեղը գնա ղարաբաղցիներին ոգեւորի, որ դու հետ ես եկել, գնա ցույց տուր, որ այդ հողը մարդով է պահվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930