Լրահոս
Օրվա լրահոսը

Դոնբասում, օր-օրի սպասում ենք շատ մեծ բախման. Դենիս Ավտոնոմով

Ապրիլ 14,2022 13:55

«Ռուսաստանը Դոնբասի հատվածում հսկայական զորք, զինտեխնիկա է կուտակել. ամեն օր սպասում ենք երկրորդ փուլին՝ շա՜տ, շա՜տ մեծ պատերազմի»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը:

«Կիեւի արվարձաններում ջախջախումից հետո, բունկերային անձին, այսպես ասենք, անհրաժեշտ է ինչ-որ մի հաղթանակ՝ ցանկացած գնով, նրա համար, որ մայիսի 9-ին հայտարարի: Հնարավոր է նաեւ՝ այդ օրը հայտարարի Ուկրաինայի դեմ ռազմական գործողության ավարտը: Այս երկրորդ փուլն ավելի արյունոտ կլինի»,- կարծում է Դենիս Ավտոնոմովը:

Անդրադառնալով «ֆեյք» տեղեկատվության տարածման աղբյուրներին էլ, ուկրաինացի դիվանագետն ասաց, որ հաճախ խճճվում ես, երբ փորձում ես հասնել սկզբնաղբյուրին, բայց ինքը ենթադրում է, որ կարող է ռուսական FCB-ի ձեռքի գործը լինել:

Ուկրաինացի դիվանագետը նաեւ հայտարարեց, որ Մարիուպոլում արդեն 50 օր շրջափակման մեջ՝ ուկրաինացիները պայքարում են եւ դեռ պայքարի բավական ռեսուրս ունեն. «Այնտեղ ոչ ոք չի պատրաստվում հանձնվել»: Մարիուպոլում, ըստ բանախոսի, «Ազով» ազգային գվարդիայի մարտիկներն են եւ ուկրաինական ծովային հետեւակի զինվորները: Նրա գնահատմամբ, ՌԴ-ն կամա, թե ակամա՝ պատանդ է պահում ինչպես այդ տարածքի, այնպես էլ Լուգանսկի եւ Դոնեցկի բնակիչներին: Ուկրաինացի դիվանագետն ասաց նաեւ, որ հայտնի պատճառներով չի կարող հստակ տեղեկություններ հաղորդել Մարիուպոլում ՌԴ-ի կիրառած թունավոր գազերի մասին, ինչպես նախապես հաղորդվել էր:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930