Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աստվածաշնչյան խաղաղարարներին ուղղված երանությունը չի կարող երբեք նշանակել թշնամուն, չարին հանձնվելուն ուղղված ուղերձ. Արա Զոհրաբյան

Ապրիլ 14,2022 13:15

Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

ԱՐԴՅՈ՞Ք ԱՐԺԱՆԻ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

Ն.Փ-ի կողմից երեկ Ազգային ժողովի ամբիոնից հնչեցված «ինքնախոստովանականը» համեմված Քրիստոսի 9 երանիներից մեկի՝ խաղաղարարներին ուղղված երանությամբ, հստակ հաղորդագրություն էր:

Նախ, բաբելոնյան աշտարակի շինարար Նիկոլ Փաշինյանը (բնորոշումը տվել է Լևոն Տեր-Պետրոսյանը 01.03.2015թ.) չէր կարող ընդհանուր շահ ունենալ Հայկ Նահապետի սերնդի հետ:

Երկրորդ, Նիկոլ Փաշինյանի խոսքից պարզ հասկացվում է, որ եթե Արցախը չհանձնեն, ապա պատերազմ է լինելու և եթե ինքը «խաղաղարարների» երանության խոսքը պահեր, ապա ավելի շուտ կհանձնեին, ավելի նվազ մարդկային կորստով:

Երրորդ, Նիկոլ Փաշինյանի խոսքից նաև հասկացվում է, որ Արցախը հանձնելուց հետո էլ չի բացառվում պատերազմը:

Չորրորդ, Նիկոլ Փաշինյանն ուղիղ ասում է, ինձ եք ընտրել, ուրեմն ես իմ հասկացածով եմ անելու:

Իսկ հիմա գանք Ն.Փ-ի հակառակ կողմը:

Աստվածաշնչյան խաղաղարարներին ուղղված երանությունը չի կարող երբեք նշանակել թշնամուն, չարին հանձնվելուն ուղղված ուղերձ: Այսպիսի մեկնաբանությունն այլասերում է ճշմարտությունը:

Աստվածաշունչն այդ տեսակետից լրիվ այլ բան է ասում՝

ա) 9 երանիներից է նաև հետևյալը՝ «Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթեոս 5:10): Ն.Փ-ի տեսակետն ընդունելու դեպքում հակասություն կառաջանա երկու երանիների միջև.

բ) Մի՛ փոփոխիր վաղեմի սահմանների նշանները (Առակաց 23:10): Յուրաքանչյուր ազգություն պարտավոր է իր երկրի սահմանները պահել:

Մեր հայրենիքի համար կյանք տված մեր նախնիների շնորհիվ է, որ մենք կանք, մեր ինքնությունը պահպանվել է: Պատկերացնում ե՞ք, օրինակ Ավարայրի կամ Սարդարապատի ճակատամարտերի փոխարեն «խաղաղարարության» կեղծ օրակարգով ղեկավարվեինք:

ադրբեջանա-թուրքական պատերազմից չենք կարող խուսափել: Դա ժամանակի հարց է: Իրենք չեն հանգստանալու մինչև մեզ այն աստիճան չնվաստացնեն ու չվնասազերծեն, որ երկար ժամանակ չկարողանանք ուշքի գալ: Փորձը ցույց տվեց, որ իրենք չունեն հաղթողի մեծահոգություն:

Արդյոք այսօր պատրաստ ենք լինելու մեր հարմարավետ վիճակից դուրս գալ և մեր հայրենիքի համար մեզ նեղություն տալ: Հայրենիքի, որը մեզ սնում և պահում է, իսկ հիմա մեր կարիքն ունի: Ինչ ենք մենք պատրաստ տալ հայրենիքի համար: Այստեղ է հաջողության բանալին:

Եթե մենք սա չգիտակցենք, ապա արժանի չենք լինելու այս գեղեցիկ հայրենիքին:

ԶԱՐԹՆԻՐ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930