Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ երկրի պետական կառույցի կողմից չի հիմնավորվել 44-օրյա պատերազմում սպիտակ ֆոսֆոր կիրառելու մեղադրանքը. Դենիս Ավտոնոմով

Ապրիլ 14,2022 13:11

«Երեկվա դրությամբ Կիեւի շրջանում հայտնաբերվել է դաժանաբար խոշտանգված եւ սպանված մոտ 700 քաղաքացիական անձ»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը:

Դիվանագետը տեղեկացրեց, որ եղբայրական գերեզմանների փնտրտուքը շարունակվում է, նախեւառաջ Բուչայում, իհարկե: Նա պնդեց, որ այդ ամենը ՌԴ-ի կողմից պատերազմական հանցագործություն է եւ այդ ուղղությամբ, տվյալ քաղաքներում, տարբեր երկրների, տարբեր կառույցներ աշխատում են, այդ թվում՝ միջազգային քրեական դատարանը:

Դիվանագետը ներկայացրեց նաեւ պատերազմում ՌԴ-ի կրած կորուստները՝ վերջին տվյալներով. 20 հազար անհատական կազմ, ավելի քան 300 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, 750-ից ավելի տանկ, 2000-ից ավելի զինվորական զրահապատ մեքենա:

Ուկրաինացի դիվանագետը նաեւ հայտարարեց, որ մեծ քանակությամբ «ֆեյք» տեղեկատվություն է տարածվում, դրանցից են՝ Հայաստանի տարածքով արաբ վարձկանների տեղափոխումը Ուկրաինա, Հայաստանի կողմից ՌԴ-ին ՍՈւ-երի տրամադրումը եւ այլն. «Մարտական տեխնիկա հիմա ՌԴ-ին բնավ պետք չէ Ուկրաինայի հետ պատերազմում, նրանց պետք է գրոհային զինտեխնիկա»: Դենիս Ավտոնոմովը հավատացնում է, որ «ծիծաղից փորն էր բռնել», երբ տեսել է, թե իբր ինչպես են այդ ՍՈՒ-երը հասել ՌԴ:

Անդրադառնալով արդեն փաստերին՝ պատերազմի առաջին օրերին Կիեւյան կամուրջի մոտ ռուսական բանակին նվիրված պաստառի տեղադրմանը, Մայր Հայաստան արձանի մոտ օրերս տեղի ունեցած՝ ի պաշտպանություն ռուսական բանակի միջոցառմանը, որը նա «շոու» անվանեց, երեկ Արցախում Z նշանի տեսքով ռուսական դրոշի տեղադրմանը՝պնդեց, թե դրանք ոչ Հայաստանի, ոչ հայկական կազմակերպությունների հետ որեւէ կապ չունեն: Ուկրաինացի դիվանագետը փաստեր ունի, որ ինչ-որ մարդիկ են եկել, ռուսական դրոշներն այդ կերպ տեղադրել, նկարել, հետո՝ հավաքել եւ հեռացել են:

Նա վստահեցնում է, որ 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին ՌԴ պետբյուջեից 17 միլիարդ ռուբլի է հատկացվել ռուսական զլմ-ներին, որոնցից 12 միլիարդը՝ մարտ ամսին՝ պատերազմի ամենաթեժ օրերին: Անցած տարվանից սկսած, ընդհանուր առմամբ, ըստ բանախոսի, «ֆեյք» տեղեկատվությունը ՌԴ բյուջեի համար 118 միլիարդ ռուբլի է արժեցել:

Դենիս Ավտոնոմովը «ֆեյք» տեղեկատվություն համարեց նաեւ այն, որ Ուկրաինան Ադրբեջանին շարունակում է զենք վաճառել՝ իբր վառելիքի դիմաց, նա հստակեցրեց, որ 2014 թվականից ի վեր նման գործարք չի եղել: 44-օրյա պատերազմում սպիտակ ֆոսֆորի կիրառումը, որը, ըստ հայկական կողմից հնչեղ մեղադրանքների, Ադրբեջանին տրամադրվել է հենց Ուկրաինայի կողմից, Դենիս Ավտոնոմովն ասում է, որ սպիտակ ֆոսֆոր կիրառելու մեջ կողմերը մեղադրել են իրար, բայց որեւէ երկրի պետական կառույցի կողմից չի հիմնավորվել այդ փաստը: Ավելին, ըստ նրա, անգամ միջազգային կառույցների զեկույցներում, վերջին տարիներին անընդհատ փաստագրվել է ՌԴ-ի կողմից նման զենքի կիրառումը Սիրիայում, Ուկրաինայում, բայց 44-օրյա պատերազմում չի արձանագրվել:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930