Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրությունը «ամենամարտունակ բանակի» անէության թմբիրի մեջ էր. հնարավոր չէր խաղաղության դիմաց 7 շրջանները հանձնելու համաձայնագիր ստորագրել և խուսափել պատերազմից ու զոհերից. Սուրեն Սահակյան

Ապրիլ 14,2022 12:34

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի նախկին քարտուղար Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը

Իսկ ես շարունակում եմ պնդել, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առաջ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷՐ խաղաղության դիմաց 7 շրջանները հանձնելու համաձայնագիր ստորագրել և խուսափել պատերազմից ու զոհերից։ Եթե այլ հարցերում ես ողջամիտ կասկածի տեղ եմ թողնում, ապա էս ամենակարևոր հարցում պնդում եմ։

Մենք մոռանում ենք, որ համավարակի դեմ անփույթ պայքարի, կադրային կատաստրոֆիկ սխալ քաղաքականության և այլ հանգամանքների բերումով կառավարության վարկանիշն էլ ընկնելու տեղ չուներ։ Հանրությունը 2020 թվականի սեպտեմբերի 26-ի վիճակում դեռ «տարածաշրջանի ամենամարտունակ բանակի» անէության թմբիրի մեջ էր։ 2018 թվականի դեպքերից հետո պայմանական «նախկինները» իրենց 2 տարիների երազանքին ամենամոտն էին։ 2 տարի շարունակ նրանք պնդում էին, որ «Նիկոլը եկել ա հողերը հանձնելու» և Փաշինյանի նման հայտարարությունը դրանում համոզելու էր ամբողջ ժողովրդին ու դեռևս մարտունակ բանակին։

Փաշինյանի թիմը նույն ճաքն էր տալու, դեռ ավելի վատ։ Ներքին իմաստով Փաշինյանի կողքը մնալու էին միայն «Պատերազմ, թե խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածի տակ մնացած մարդիկ և ո՛չ դեռևս մարտունակ բանակը, ո՛չ ոստիկանությունը նրան նույն փութաջանությամբ չէին պաշտպանելու, ոնց պարտությունից հետո։ Փաշինյանն ու «պապին» միայնակ էին մնալու։

Էսօրվա խաղաղասերները, որոնք իրենց խաբված են համարում, էն ժամանակ ոչ մի գիտակցում չէին ունենալու խաբված լինելու վերաբերյալ։ Ու ճիշտ կլիներ․ նրանց ոչ ոք չէր խաբել, ուղղակի վերլուծելու տարրական հնարավորություններ չունեին։

Հայտարարությունը ներքաղաքական լուրջ բախումների հիմք էր դառնալու ու մեծ հավանականությամբ կհաղթեին նրանք, որոնք դեմ էին առանց պայքարելու հրաժարվել իրավունքներից, միակողմանի զիջելուն, փոխզիջումների փոխարեն։ Համաշխարհային պատմության մեջ դա երևի առաջին դեպքը կլիներ, երբ պետությունը պատերազմում ա, արյուն թափում, տասնամյակներով զրկանքներ կրում, իսկ հետո առանց որևէ պայմանի հրաժարվում պատերազմի արդյունքներով ձևավորված իրավունքներից և տարածքներից։

Մի պահ ենթադրենք՝ արդար ցասումը խեղդվում էր ներքաղաքական արյունալի բախումների մեջ (ինչը քիչ հավանական էր) և ստացվում էր որոշ տարածքներ վերադարձնել Ադրբեջանին։ Չենք մոռանում, որ բանակը մարտունակ էր և զինված։ Դա էսօրվա վախվորած ու ապակողմնորոշված բանակը չէր։ Ինչ-որ պահից, ինչ-որ կայծից բորբոքվելու էր էն, ինչ սկսվեց սեպտեմբերի 27-ից։ Բայց դա սկսելու էր շատ ավելի վատ դիրքերից, քան մենք ունեինք սեպտեմբերի 27-ին։ Սա բերելու էր ավելի շատ զոհերի։

Ըստ իս, երեկ ԱԺ-ում Փաշինյանը մի ելույթով փորձեց 2 նապաստակ որսալ։ Նախ, ես վստահ չեմ, որ ելույթի թիրախը բացառապես ներքաղաքական էր՝ էմոցիաների տակ մնացած անպաշտպան ուղեղներով մեր հայրենակիցները։ Արտաքին աշխարհին նա ցույց տվեց իր կառուցողականությունը և ալիբի ապահովեց այն դեպքի համար, երբ միջազգային իրավիճակի անբարենպաստ լարման պարագայում ռազմական բախման առկա վտանգները միս ու արյուն կստանան և մենք էդ դեպքում որպես անարդարացի ագրեսիայի թիրախ կընկալվենք՝ մեր շուրջ արտաքին մոբիլիզացիայի հնարավորությամբ։ Ներքաղաքական իմաստով սա նաև ալիբի էր այն դեպքի համար, երբ հնարավոր չի լինի դիմակայել ճնշումներին և այնուամենայնիվ ինչ-որ թուղթ ստորագրելու անհրաժեշտություն կլինի։ Նման հնարք կիրառվել ա նաև 2020-ի հոկտեմբերի 19-ին, երբ վիճակը ծանր էր, բայց պարտվելու հավանականությունը՝ 50/50․ դեռ կարելի էր փրկել ամեն ինչ, բացի պատերազմին բնորոշ մարդկային կորուստները։ Վերջում հայտարարվեց, թե․ «բա դուք գիտեիք, ասել էի», մինչդեռ էդ հանդիպման ժամանակ պարտության անխուսափելիության մասին խոսք չէր գնացել։ Երեկ ԱԺ ամբիոնից հնչած տեքստը հնչելու էր նաև վերջերս անընդհատ անոնս արվող «խորհրդարանական ընդդիմության» հետ փակ հանդիպման ընթացքում՝ նրանց ևս էդ բեռի տակ դնելով, որը տենց էլ տեղի չունեցավ։

Չէ, նենց չի, որ քննադատում եմ էդ ելույթի համար։ Եթե հարցի հուզական կողմից վերանանք, քաղաքական իմաստով, բազմապիսի ռիսկերից պաշտպանվելու առումով ճիշտ քայլ ա։ Ուղղակի վերոնշյալ անպաշտպան ուղեղով քաղաքացիների մոտ դրանք բացասական սպասումներ են ձևավորվում, ինչ մեր հանրության համար կործանարար ա, հաշվի առնելով հետպատերազմական դեպրեսիայի վիճակը։ Ընդհանրապես, ձախողման եզրին կանգնած կառավարությունները հրաժարական են տալիս, ոչ թե փորձում ամեն հնարավոր միջոցներով արդարացնել իրենց հնարավոր ձախողումները։ Եթե մենք ժողովրդավարական երկրների պրակտիկաների ենք ձգտում, ապա էնտեղ տենց ա։ Իսկ եթե հնարավորություն կա Չձախողելու, ապա էդ ուղղությամբ պետք ա ստրուկի պես աշխատել առանց քուն ու դադար։ Միջազգային իրադրությունը աղետալի ա, բայց ճգնաժամերը նաև հնարավորություններ են, որոնք չէին լինի այլ պայմաններում։ Լավ աշխատելու դեպքում անվերապահ կապիտուլյացիան (Արցախի Ադրբեջանի կազմում տեսնելը հենց դա ա նշանակում) ահավոր վատ ու շատ հեռավոր երազ կթվա։

Անելիքը՝ ուժային բալանսը թեքել մեր կողմ։ Դա հմտությունների հարց ա ընդամենը։ Եթե էդ հմտությունները չկան, ավելի լավ ա ղեկը զիջել նրան, ով ունի նման հմտություն, որովհետև հարցը միայն մի անձի կամ մի քաղաքական թիմի չի վերաբերում և հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։

Պետք ա հասկանալ, որ եթե կոնֆլիկտը պետք լիներ վերջնական լուծել, պատերազմը ՉԷՐ կանգնի։ Եվ եթե նույնիսկ դու խաղաղության պայմանագիր ստորագրես, էդ տարածքում երբեք պատերազմը չի կանգնելու, այլ ուղղակի դո՛ւ ես որպես գործոն դուրս գալու։ Հայաստանի ու Արցախի դեպքում դա միայն թեորեապես ա հնարավոր, որովհետև պաշտոնապես, թե առանց դրա ամեն դեպքում հայերը ներգրավված են լինելու նման պատերազմում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930