Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մերժել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև կեղծ երկընտրանքը և ձևավորել Արևմուտքի հետ արդյունավետ համագործակցության միջավայր. ԱԺԲ

Ապրիլ 14,2022 12:22

Պուտինաստեղծ և կրեմլաենթակա ՀՀ իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի վարչակազմի ու նրան կից ԱԺ-ի, փորձում է արագացված տեմպով ու կարճ ժամկետում ապահովել Արցախը ռուս-թուրք-ադրբեջանական եռյակ դաշինքին հանձնելու գործընթացը, որը հաջորդ փուլում կապահովի նաև մնացած Հայաստանի ինքնիշխանության սահուն հանձնումը ռուս-թուրքական տանդեմի ողորմածությանը։

Պատճառն այն է, որ Ուկրաինայում հավանական պարտությունն էապես արագացնում է Ռուսաստանի թուլացումը և, զուգահեռաբար՝ Արևմուտքը ռազմավարական զսպման միջոցով կարճացնում է Թուրքիայի լծակները, ինչի հետևանքով Ռուսաստանը և Թուրքիան կորցնում են Հարավային Կովկասում ունեցած իրենց ազդեցությունը, մինչդեռ Արևմուտքն այդ համատեքստում վստահորեն վերադառնում է մեր տարածաշրջան։

Ուստի նրանք շտապում են օր առաջ Փաշինյանի ձեռամբ Հայաստանի անունից այսպես կոչված խաղաղության, սահմանազատման և այլ փաստաթղթեր կնքելու միջոցով միջազգային-իրավական առումով ամրագրել և նոր շունչ ու լեգիտիմություն հաղորդել Ռուսաստան-Թուրքիա ապօրինի, միջազգային ճանաչում չունեցող հայաստանակործան պայմանագրերին ու դրանցով ձևավորված տարածաշրջանային հակահայ ճարտարապետությանը։

Երեկ` ապրիլի 13-ին, Ազգային ժողովում հնչած Նիկոլ Փաշինյանի ակնհայտ անհիմն ու հուսահատեցնող ստահոդ հայտարարությունները վկայում են այն մասին, որ նա ամեն ինչ անելու է մինչ տարածաշրջանում Արևմուտքի հաստատումը վերը նշված գործընթացն անդառնալիության կետին հասցնելու և հայ ժողովրդին ու Արևմուտքին փաստի առաջ կանգնեցնելու համար։

Արդեն երեք դար ձգվող ռուս-թուրքական դավադրության փակուղուց դուրս գալու, պատմության անիվը շրջելու և իրապես խաղաղ, անվտանգ ու արժանապատիվ ապագա ունենալու համար հայ ժողովուրդը պետք է համախմբվի ու դառնա իր ճակատագրին տեր կանգնող քաղաքական ազգ։

Այդ ճանապարհին երկու որոշիչ առաջնահերթ քայլերը պետք է լինեն.
1) մերժել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև կեղծ երկընտրանքը և ձևավորել Արևմուտքի հետ փոխադարձ շահերի համատեքստում արդյունավետ համագործակցության ներազգային միջավայր,
2) մերժել Փաշինյանի վարչախմբին՝ ի դեմս նրա կառավարության ու կամակատար ԱԺ-ի և համախմբվել ինքնիշխանության ու Արցախի փրկության օրակարգի շուրջ։

Միայն այս երկու քայլերն անելուց հետո ժողովրդի համար կբացվի ինքնակազմակերպվելու և մեզ ընդառաջ եկող արտակարգ իրավիճակը հաղթահարելու իրական հնարավորություն։

Ըստ այդմ` արդեն իր լավն ու վատը գիտակցող, համախմբված ու գալիք մարտահրավերները դիմակայելուն հոգեբանորեն պատրաստ ժողովուրդը պետք է.
1) հեռացնի գործող վարչախմբին և հնարավորինս ներառական ձևաչափով ստեղծի արտակարգ իրավիճակը հաղթահարելու ծրագիր ու կարողություն ունեցող անցումային ժամանակավոր կառավարություն,
2) այդ կառավարության առաջնորդությամբ ձեռնամուխ լինի նշված ծրագրի իրագործմանը։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930