Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցորի զորամասի գործը» Սյունիքից կբերվի Երեւանի դատարան

Ապրիլ 14,2022 10:27

Վերաքննիչ քրեական դատարանը 12.04.2022թ-ին որոշում է կայացրել Գևորգ Գևորգյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժելու մասին: Ըստ տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանի (լուսանկարում)՝ «Վերաքննիչն անփոփոխ է թողնել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի՝ Գևորգ Գևորգյանին կալանքն անփոփոխ թողնելու մասին որոշումը»:

Սյունիքի մարզի դատարանը ապրիլի 12-ի որոշմամբ բավարարել է տուժող կողմի միջնորդությունը՝ գործի տարածքային ընդդատությունը փոփոխելու մասին, և գործի քննությունը կիրականացվի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում: Նշված միջնորդությանը միացել է նաև ամբաստանյալն ու պաշտպանը, ինչպես նաև մեղադրողը:

Հիշեցնենք, որ ՊԲ հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր Գեւորգ Գեւորգյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար: Նա, ըստ մեղադրանքի, 2020թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 6-ի սահմաններում (Վարանդայի) Ֆիզուլիի շրջանում գտնվող «Զովառլու» կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում ԳԱԶ մակնիշի զինմեքենայով փախուստի է դիմել կրակային դիրքից, առանց ղեկավարման մնացած մարտկոցի անձնակազմը խուճապի է մատնվել՝ փորձելով հնարավոր միջոցներով պաշտպանվել: Ըստ այս որոշման, Գեւորգյանի նման գործողությունները հասցրել են ծանր վնաս, զոհվել են մարտկոցի քսան պահեստազորայիններ, զինծառայողներ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930