Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ նվեր տվել էր այդ տարածքը Ղարիբյանը, ես էլ նվիրել եմ Հովսեփյանի որդուն». Վրեժ Մարկոսյան. «Հրապարակ»

Ապրիլ 14,2022 10:21

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է․ այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն՝ նշելով, որ Հովսեփյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման եւ այլ չարաշահումների կատարման մեջ։

Կոմիտեն մի հսկայածավալ տեքստ է հրապարակել՝ Աղվան Հովսեփյանին ներկայացված մեղադրանքների վերաբերյալ։ Գործում բազմաթիվ դրվագներ են ներկայացված:

Մեկն էլ վերաբերում է «Տիգրան Մեծ» հրատարակչության գլխավոր տնօրեն Վրեժ Մարկոսյանի մասնակցությանը։ Մեզ հետ զրույցում անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին՝ Մարկոսյանը նշեց, որ այն չի ընդունում։

«Այդ տարածքն ինձ նվեր են տվել, ես հետո նվեր եմ տվել այդ մարդու տղուն՝ 7-8 տարի հետո։ Ինձ նվեր տվել էր այդ տարածքը Վարշամ Ղարիբյանը, ես էլ նվիրել եմ Հովսեփյանի որդուն․․․ Ոնց ինձ էին տվել, նույնն էլ ես եմ նվիրել»։

Ձեզ ինչի՞ համար էին նվիրել։

– Ապարանցիների նախագահն էի այդ ժամանակ։

Իսկ ինչո՞ւ նվերը նվեր տվեցիք։

– Որովհետեւ իմ ընկերոջ տղան է, այդ պատճառով։

Դուք փաստաթղթեր ունե՞ք, որ Ձեզ նվիրաբերել են այդ տարածքը։

– Բա ո՜նց, ունեմ, չէ՞, որ մի քանի տարի հետո տվել եմ։ Դրանից հետո Վարշամ Ղարիբյանի հետ հանդիպել ենք՝ մի 3 տարի, չի ուզել։ Բողոքել է՝ իրեն հարցրեք։

Հովսեփյանի հետ Ձեր ընկերությունը շարունակվո՞ւմ է։

– Այո։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930