Մայիսի 8-ին լրանում է Թալին համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը: Բանն այն է, որ ՏԻՄ օրենքով եթե ավագանին առաջին նստաշրջանի մեկնարկից սկսած երեք ամիս նիստ չի հրավիրում, կառավարությունը կարող է դադարեցնել ավագանու լիազորությունները եւ նոր ընտրություն նշանակել։
Վեդիում տարած փայլուն հաղթանակից հետո ՔՊ-ն գոտեպնդվել է, գտել է հաղթելու բանալին եւ որոշել է գնալ նոր ընտրությունների, որպեսզի համայնքի ավագանու կազմից դուրս մղի «Զարթոնք» եւ «Հայք» կուսակցություններին, որոնք դեկտեմբերին հաղթել էին։
Ուստի կառավարության որոշմամբ Թալինի ավագանու լիազորությունները կդադարեցվեն, եւ ամենաուշը 35 օր հետո կնշանակվեն նոր ընտրություններ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: