Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ պետությունն իբրեւ թե խարխուսում է մարզիկներին, բարձրագոչում, թե 5 միլիոնական դրամ է տալիս 10-ը լավագույններին, բայց մարզիկն իրականում 3 միլիոնի չափ գումար է ստանում. «Ժողովուրդ»

Ապրիլ 14,2022 09:07

2019-ից սկսած 10-ը լավագույն մարզիկներին տրվող 5 մլն դրամ գումարը երկրաչափական ռեգրեսով նվազում է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սպորտի ոլորտի լավագույններին տրվող 5 մլն դրամը տարեցտարի նվազել է մինչեւ 3 մլն:

«2020-ին, կորոնավիրուսային համավարկով պայմանավորված, 10 լավագույն մարզիկներին պարգեւատրելու միջոցառումը տեղի չունեցավ, 2021-ին գումարը մասնակի՝ պահումով տվեցին, ու մարզիկները ոչ թե 5 մլն, այլ 3 մլն 900 հազար դրամ ստացան,- փոխանցեց սպորտաշխարհին մոտ կանգնած մեր զրուցակիցն՝ ավելացնելով։- Այժմ էլ պարզվում է, որ այդ գումարից 700 հազար դրամ էլ մարզիկները պետք է իրենց մարզիչներին ու բժիշկներին վճարեն, ոպեսզի նրանք էլ պարգեւատրվեն կամ հավելավճար ստանան:

Ստացվում է՝ պետությունն իբրեւ թե խարխուսում է մարզիկներին, բարձրագոչում, թե 5 միլիոնական դրամ է տալիս 10-ը լավագույններին, բայց մարզիկն իրականում 3 միլիոնի չափ գումար է ստանում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930