Ֆրանսիացի փիլիսոփա Ժան-Պոլ Սարտրն ասում էր, որ ոչինչ չի փոխվում այնքան հաճախ, որքան անցյալը, նկատի ունենալով, հավանաբար, որ փոխվում են անցյալի մասին մեր պատկերացումները՝ պայմանավորված ներկայի ընկալումներով: Ընդ որում՝ խոսքը թե՛ անհատական եւ թե՛ հավաքական փորձի մասին է: Պատահում է նաեւ, որ մենք շատ լավ էլ գիտենք, թե ինչ է անցյալում տեղի ունեցել, բայց մեզ հարմար է դեպքերը ներկայացնել խեղաթյուրված ձեւով՝ մեր ձգտումները կամ կարիքները բավարարելու համար: Բնականաբար, նման մոտեցումն առաջին հերթին հատուկ է քաղաքական գործիչներին:
Վարչապետ Փաշինյանի երեկվա ելույթի հիմնական թեզերից մեկն այն էր, որ մենք կարող էինք խուսափել պատերազմից, բայց կստանայինք նույն վիճակը, որն ունենք հիմա, բայց՝ առանց զոհեր: Նախ ասեմ, որ անձամբ ես պաշտոնական տվյալներով ավելի քան 3700 մարդու կյանքը չեմ համարում այնպիսի մի «փոքրիկ դետալ», որը թույլ է տալիս խոսելու սկզբունքորեն «նույն վիճակի» մասին: Բայց, պարզ է, որ քաղաքական գործիչները, եւ մանավանդ պետությունների ղեկավարները այլ տրամաբանությամբ են շարժվում:
Երկրորդ՝ տարածքային առումով վիճակը նույնը չէր լինելու: Այդ առիթով թույլ տվեք հիշեցնել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի 2020 թ. ապրիլի 21-ի ելույթը եւ հարցուպատասխանը (դիտեք մոտավորապես 60-րդ րոպեից): Լավրովն ասում է, որ դրանից մեկ տարի առաջ, այսինքն՝ 2019թ. ապրիլին, Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկվել է խնդրի փուլային լուծում: Առաջին փուլում, ըստ Ռուսաստանի ԱԳ նախարարի, նախատեսվում էր առավել արդիական խնդիրների լուծումը: Այն է՝ հայկական ուժերը դուրս են գալիս Լեռնային Ղարաբաղի ՇՈՒՐՋ մի շարք շրջաններից (Լավրովն ասում է՝ «освобождение ряда районов вокруг Нагорного Карабаха»), ինչպես նաեւ՝ ապաշրջափակում են հաղորդակցությունները:
Կարդացեք նաև
Այսպիսով՝ 2018-20 թվականներին հնարավորություն կար առանց պատերազմի մեջ մտնելու պահպանել նախկին ԼՂԻՄ-ը եւ Լաչինի միջանցքը՝ Արցախի հետաձգված կարգավիճակով: Սակայն Հայաստանի իշխանությունը գերադասեց խնդիրը լուծել «սեփական կետից» կամ «զրոյական կետից»: Այո, այդ հնարավորությունը կար նաեւ մինչեւ 2018 թվականը: Բայց Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը՝ ինչպես եւ Նիկոլ Փաշինյանը, հրաժարվել էին այդ հնարավորությունից:
Սակայն, երբ ասվում է «վիճակը նույնն էր լինելու», բաց է թողնվում մի «նրբություն», որի մասին նախկիններն ու ներկաները չեն խոսում: Նրբություն բառը չակերտների մեջ եմ առնում, որովհետեւ տարբերությունը ցանկացած ուշադիր դիտորդի համար պետք է առավել քան ակնհայտ լինի: Եթե նույնիսկ տարածքային առումով «վիճակը նույնն էր լինելու», ապա քաղաքական առումով այն արմատապես տարբերվելու էր: Մի բան է, երբ դու հանգում ես ինչ-որ մի բանակցային տարբերակի ու հանդես ես գալիս որպես կարգավորման սուբյեկտ, մեկ այլ բան է, երբ դու ջախջախվում ես պատերազմում եւ հաղթողը քեզնից ռազմավար է պահանջում: Նախկիններն ու ներկաները «հողերը հանձնել» բառակապակցությունը հասկանում են նույն ձեւով, սակայն դրա հետեւում չափազանց տարբեր սցենարներ կան:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
“Բայց Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը՝ ինչպես եւ Նիկոլ Փաշինյանը, հրաժարվել էին այդ հնարավորությունից:”
Այս պնդումը ոչնչով չի տարբերվում նիկոլական անթիվ անհամար ստերից ու մանիպուլյացիոն հնարքներից: Առաջին հայացքից թվում է, թե քննադատության է ենթարկվում նիկոլը, բայց իրականում առաջ է մղվում հենց նիկոլական թեզը նախկինների ի սկզբանե մեղավորության մասին: Լեւոնական շրջանակները առիթը բաց չեն թողնում իրենց «ազգակործան պատուհասի» ակնհայտ մեղքերը ՌՔ-ի եւ ՍՍ-ի վրա գցելու կամ առնվազն մեղսակից դարձնելու համար: Մինչդեռ բանակցային գործընթացից տարրական տեղեկություններ ունեցող յուրաքանչյուր ոք գիտի, որ ՌՔ-ի եւ ՍՍ-ի ժամանակ համանախագահների առաջարկած հնարավորություններից մշտապես հրաժարվել է ադրբեջանական կողմը, այսինքն՝ միջազգային հանրության համար ալիեւն է եղել ապակառուցողական, հենց իրեն են փակ դռների ետեւում ստիպել ընդունել Արցախի անկախությունը:
Իսկ ի՞նչ արեց իրենց ֆրանկենշտեյն հոգեզավակը. մտավ վերելակ, սկսեց իր սեփական զրոյական կետից, միտումնավոր փակուղի մտցրեց բանակցությունները եւ հրաժարվելով բոլոր հնարավորություններից՝ հրահրեց աղետալի պատերազմ, որպեսզի իր կիրթ ու կառուցողական յոլդաշի հետ միասին Հայաստանի փլատակների վրա վայելի «խաղաղության դարաշրջանի» թունավոր պտուղները…
«Երեկվանից շատ է քննարկվում այն հարցը, թե ինչ էի ես հերթական անգամ դուրս տալիս էրմենի միլլի մեջլիսի ամբիոնից: Բացատրում եմ ամենվերջին պողոսի համար, թե ինչ էր նշանակում երեկվա իմ բոցաշունչ ելույթը: Մենք ճանապարհ ենք բացում Թուրքիայի համար եւ Ադրբեջանի համար: Որովհետև էկզոտիկ մտքեր են հնչում, թե իբր հայերը կարող են պետականություն ունենալ: Որպես սպառնալիք է հնչեցվում, որ եթե այսպես չլինի, այնպես չի լինի, բայց ես ուզում եմ ասել, որ, այո՛, մենք հպարտ ենք, որ հայ ժողովուրդը ի վերջո դուրս կգա Հայաստանից…
Այնպիսի տպավորություն է՝ մարդիկ կան, որ կարծում են, թե իրենք պետք է ունենան իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ: Սակայն մեր կառուցած թավշյա չքնաղ բռնապետությունը մտել է արդեն ժողովրդավարությունների բարձրագույն լիգա, եւ մենք կարող ենք արդեն բացեիբաց հայտարարել ի լուր աշխարհի, որ մենք, այո՛, հպարտ ենք չորքոտանի մուրացկանի մեր կարգավիճակով եւ մենք, այո՛, չարչիության եւ ստորաքարշության այդ տարածությունը բացել ենք…
Սիրում եմ ձեզ, պողոսներ ջան, խոնարհվում եմ ձեր առջեւ, իմ հպարտ զոմբիներ. դուք որ չլինեիք, ես ո՞նց կզավթեի իշխանությունը, ո՞նց Հայաստանը կդարձնեի թուրքական վիլայեթ, ո՞նց էռատուն փող կշիներ օդից, ո՞նց Ալենը կունենար իր 90-միլլիոնանոց պադավատը, ո՞նց կտժժար բալիներում ու հունական կղզիներում…» 🙂
The 2020 war will have long-lasting psychological consequences on the Armenian people and the issue is not the military defeat (that happens often with many nations) but the fact that it is essentially the Armenian side that was responsible for this fiasco, undermining thus the confidence of Armenians in their ability to deal with serious national security issues.
In other words, the prevailing thinking is that if at some point in the future there is a conflict, Armenia is bound to lose (even if it wins the war) since it can’t evaluate the situation adequately and reach a military or diplomatic solution that satisfies its interests. It is futile to risk one’s life for Armenia since Armenians themselves will destroy their gains. Very few nations lose everything that was gained at huge cost over 30 years (I can only think of the Sri Lanka Tamils), Armenians are among them.
The Sargsyan and Kocharyan administrations tried to achieve more than the LTP administration regarding the question of status. The Madrid principles theoretically gave them reason but practically Azerbaijan’s growing power (economic, military, diplomatic) made it impossible for the co-chairs to impose that solution. I would say that the 2018 peace plan on the table was similar (with differences of course) to the one presented to the belligerents in 1997, and the Armenian side had still one last train to catch, one last opportunity. My impression is that (Sasrgsyan following meetings with LTP) was ready to accept that plan (call it Lavrov’s). This would have been the optimal scenario for our national interests.
But the revolution happened and the new administration didn’t consider that it had to take on the burden of concessions and the risk of losing power (like it happened to LTP in 1998) for a problem that it had not created (this was a new generation). It would not let the Karabakh peace plan become a political liability by taking the chance to be accused of treason. Premier Pashinyan thus refused to continue negotiations (to not make the concessions that Sargsyan had to make) and waited out for the war to happen i.e. he rolled the dice. In the end, political interests and disdain for the Karabakh people primed over national interests. Everything that was achieved and built for 30 years crumbled.
To conclude though, we should remember that there is at least one consolation in all this: what we have is the will of the majority of the Armenian people (elections of 2021 reconfirmed it). Everything is therefore fair!
Try also to remember that your esteemed LTP has already managed to promote a bunch of his close soulmates into key positions of the government and nikol’s QP is actually nothing more than a successful rebranding of LTP’s HHSh. No doubt the difference between the first president and nikol is negligible: they share the same disastrous ideology (sergojanism + martimekism+ turkophilism), and it is my firm belief that his terming nikol a “nation-destroying calamity” («ազգակործան պատուհաս») is a phony attempt to distance himself from his own creature and the unscrupulous promoter of his own policies toward Artsakh and Armenia in general.
We should also remember that there is another consolation in all this: due to nikol’s activities over the past four years, almost all Turkish spies, turncoats, and traitors have been exposed; their withdrawal from power and subsequent trial is only a matter of time. All those who have been involved with nikol the traitor and who are even slightly responsible for collaborationism with the enemy in the postwar period will be brought before an Armenian tribunal. The nikol-induced disaster and disgrace will be overcome through a new and more reasonable wave of Armenian national liberation movement…
Մութ ուժերից անկախ քաղաքական եւ հասարակական ուժերն առանձին առանձին ոչինչ չեն կարող անել, նրանց մեջ քաղտեխնոլոգ չկա՞, որ դա բացատրեն, իսկ մութ ուժերից կախված ուժերն առանձին առանձին չեն գործում, նրանք բարի ու չար պալիցայ են խաղում միամիտ ընտրողների համար, ստացվում է, որ մութ ուժերի պալիցայներն ավելի միաբան ու գրագետ են գործում:
Լավի ու լավագույնի օրակարգը պետք է մրցունակ այլընտրանք լինի ժողովրդի համար բարի ու չար պալիցայի օրակարգին: Եթե դասարանի ամենաթույլ աշակերտին ամենախելոք մանկավարժները կարողանան բացատրել դասը, ապա արդյունքում մնացած բոլոր աշակերտները դասը կհասկանան: Այս սկզբունքով մեր լավագույն մասնագետները պետք է կրթեն ու դաստիրակեն մեր քաղաքացիական բանակի բոլոր մակարդակներում’ մարդ, ընտանիք, համայնք, պետություն, արքայություն, քաղաքակրթություն եւ մարդկություն: Ընտրում են ընտանիքի ամենատկարին եւ դաստիարակում ու կրթում, մինչեւ անցնի ինչ որ նորմերի նշաձող: Նմանապես, ընտրում են համայնքի ամենատկար ընտանիքը եւ սրան էլ կրթում ու դաստիարակում, մինչեւ անցնի ընտանիքների նորմերի նշաձողը եւ այդպես մինչեւ մարդկություն: Մեր մասնագետները պետք է ասեն, թե որոնք են ամեն մակարդակի նորմերի նշաձողերը, հեծանիվ չհնարենք, քաղաքացիական բանակն իր կառուցվածքով ու գործելու սկզբունքներով ռազմական բանակի բացարձակ պատճենն է: