Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը փորձեց կամրջվել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ․ «Ա1+»

Ապրիլ 13,2022 22:25

«Վարչապետը հայտարարեց նոր քաղաքական զարգացումների մեկնարկը։ Այդ ելույթի ամբողջ իմաստը, առանցքը խաղաղության բանակցային գործընթացի մեկնարկի հայտարարումն էր։ Ընդ որում, այդ մեկնարկը անգամ բրյուսելյան հանդիպումը չէր։ Եվ որպեսզի այդ մեկնարկը հիմնավոր լիներ, վարչապետը փորձեց ամփոփել նաև մինչ այդ եղած ողջ ժամանակահատվածը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով այսօր խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։ Խ․Հարությունյանը նաև նկատեց, որ իր ելույթում վարչապետը փորձեց կամրջվել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ։ Նախկին վարչապետը նաև մտահոգիչ համարեց բանակցային գործընթացների «այս շտապողականությունը»։

Անդրադառնալով դելիմիտացիայի և դեմարկացիայի համար համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին, ասում է՝ ԵԱՀԿ-ն 2017թ․ դեկտեմբերին ընդունել է մի փաստաթուղթ, որն այդ խնդիրներին կարող է մեթոդոլոգիական աջակցություն ցուցաբերել։ «Այնտեղ գրված է, մինչ քարտեզները, կողմերը պետք է բանակցեն, թե ինչ սկզբունքով են մոտենալու այդ գործընթացին։ Կա սկզբունք՝  ինչ տնօրինում եմ, այն էլ տնօրինում եմ։ Սա Ադրբեջանն օգտագործում է։ Բայց կա այն չեզոքացնելու սկզբունքը, որ սահմանազատումն ու սահմանագծումը չի կարելի նույնականացնել տարածքային ամբողջականության ճանաչման հետ։  Նախ, բանակցությունները պետք է այդ սկզբունքների շուրջ ընթանան։ Եվ դա ժամանակ կպահանջի, մինչև տեսնենք, թե ինչ է տեղի ունենում»,- ասում է Խ․Հարությունյանը։ Վերջինս հարց է բարձրացնում, թե քանի դեռ ռուս-ուկրաինական առճակատումը չի ավարտվել, պետք չէ շտապել ու խաղաղության պայմանագիր կնքել․ «Ես խիստ կասկածում եմ, որ մինչև ռուս-ուկրաինական առճակատման ավարտը խաղաղության պայմանագիր կկնքվի»։

Մանրամասները՝   տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930