«Արցախում տեղյակ չեն, թե ո՞վ է ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների անուններով ցուցակները փոխանցել ռուս խաղաղապահներին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ ավելացնելով. «Մի՞թե որևէ մեկը կարող է կասկածել, թե Արցախի իշխանությունները կարող են որևէ քայլ կատարել, որով կարգելվի կամ կխափանվի Հայաստանից ժամանողների մուտքն Արցախ»։
Վերջինս հավելում է՝ Արցախում միշտ են գրկաբաց ընդունել Հայաստանից Արցախ ժամանող ցանկացած հյուրի և այդպես էլ շարունակվելու է։
Հարցին՝ արդյո՞ք Արցախի իշխանությունները որևէ քայլ նախաձեռնեցին այն բանից հետո, երբ Հայաստանից ժամանող ընդդիմադիր պատգամավորներն, այդպես էլ, չկարողացան մուտք գործել երկրի տարածք, Լուսինե Ավանեսյանը պատասխանում է՝ իրենք կապ հաստատեցին ռուս խաղաղապահների հետ, բայց արդյունքը եղավ այն, ինչ եղավ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում