«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ հարկատու է եւ եթե մենք, ամեն տեղում գոյացած հարկերը որոշենք ծախսել հենց այդ տեղում… մենք հենց այդ գումարների մի մասն էլ ծախսում ենք հենց Քաջարանի վրա: Այդ գումարները մուտք են եղել ՀՀ պետական բյուջե: 2021 թվականին, ՀՀ բյուջեից լրացուցիչ մեկ միլիարդ դրամ հատկացվել է հենց Սյունիքի մարզին, բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, նաեւ սուբվենցիոն ծրագրերի հնարավորություն կա, ընդլայնվել են այդ ծրագրերը: Ես համաձայն չեմ ձեր առաջարկած տրամաբանության հետ, որ կոմբինատը Քաջարանում է, դրա մի մասը ծախսվի, դրա մի մասը ծախսվում է, բնականաբար, որովհետեւ ՀՀ պետական բյուջեի մաս է»,- այսօր խորհրդարանում, կառավարության հետ հարցուպատասխանի նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին:
Սյունեցի պատգամավորը հիշեցրեց, որ Քաջարան քաղաքում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին ղեկավարները ՀՀ բյուջե վերադարձրին 15 միլիարդ դրամ գումար եւ առաջարկեց, որ դրա գոնե չնչին մասը ծախսվի Քաջարանի բնակիչների առողջական խնդիրները լուծելու համար, քանի որ հենց նրանք են հիմնական տուժողը:
Նիկոլ Փաշինյանը նաեւ հավելեց, որ վերջերս օրենսդրական փոփոխություն է կատարվել եւ հանքարդյունաբերության ոլորտից գանձվող գումարների մի մասը վերադարձվում է ՏԻՄ-երին, այսինքն, այդ տրամաբանությամբ էլ առաջնորդվում է իշխանությունը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ