Ռուսաստանի առաջատար գրոսմայստերներից Ալեքսանդր Գրիշչուկը Metaratings.ru-ի հետ զրույցում արձագանքել է տեղեկատվությանը, թե ՌՇՖ դիտորդական խորհուրդը դիտարկում է Շախմատի ասիական միություն տեղափոխվելու հարցը:
«Սա անխուսափելի փուլ է: Ամեն բան դրան էր տանում: Հասկանալի է, որ Եվրոպայում շախմատի մակարդակը մի փոքր ավելի բարձր է, քան Ասիայում: Սակայն Չինաստանը, Հնդկաստանը, Ուզբեկստանը հիմա ուժեղ հավաքականներ ունեն: Քսան տարի առաջ տարբերությունը մեծ էր, իսկ հիմա՝ ոչ այնքան: Միեւնույն է, մենք ինչ-որ մի տեղ պետք է լինենք, ինչ-որ տեղ պետք է խաղանք ու մրցենք:
Հավանաբար, կլինեն այնպիսիք, որոնք կմտածեն փոխել իրենց մարզական քաղաքացիությունը: Դա նրանց անձնական գործն է, սակայն ես նման քայլ կատարել չեմ պատրաստվում»,- հայտարարել է Գրիշչուկը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ