Իջևանի համայնքապետարանում կայացավ համայնքի հնգամյա զարգացման ծրագրի ռազմավարական պլանի քննարկումը։ Քննարկմանը մասնակցում էին Իջևան խոշորացված համայնքի ավագանու անդամները, բնակիչներն ու «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները։ Համայնքապետարանի տարբեր բաժինների պատասխանատուները ներկայացրեցին իրենց ոլորտի խնդիրները, լսեցին առաջարկներ և դիտողություններ։ Որոշվեց, որ հանդիպումներն ու քննարկումները կկրեն պարբերական բնույթ։
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը իր խոսքում նշեց, որ համայնքի զարգացման ծրագրի նպատակը ոչ թե գեղեցիկ, այլ իրատեսական ծրագիր ներկայացնելն է։ Այդ նպատակով առաջարկվեց շարունակել հանրային լսումների կազմակերպումը, հստակեցնել համայնքի խնդիրները և ներկայացնել դրանց լուծման ճանապարհները։
Խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում կստեղծվեն նաև համայնքային ակտիվ խմբեր՝ գյուղական խնդիրները վեր հանելու համար։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ