ՄՕԿ-ի գործկոմը հաստատել է 2024 թ. Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում մարմնամարզիկների որակավորման համակարգը:
Նախատեսված է, որ սպորտային մարմնամարզության պայքարին կմասնակցի 192, գեղարվեստական մարմնամարզությանը՝ 94 եւ բատուտի մրցաշարին՝ 32 մարզիկ-մարզուհի:
Հստակեցումներ են կատարվել նաեւ, որոնք վերաբերում են հավաքականներում մարզիկների թվաքանակին:
Թիմային պայքարի ուղեգիր կտրվի հինգ մարզիկների, որոնք կարող են մասնակցել նաեւ անհատական պայքարին:
Կարդացեք նաև
Այն երկրները, որոնք թիմային ուղեգիր չեն նվաճի, կարող են անհատական պայքարին մասնակցելու համար Փարիզ գործուղել երեք մարզիկի:
ՄՕԿ-ի գործկոմը հաստատել է նաեւ վարկանիշային մրցաշարերի օրացույցը:
Մեկնարկը կտրվի այս տարվա հոկտեմբերին՝ Լիվերպուլում (Մեծ Բրիտանիա), որտեղ խաղարկվելու են թիմային ուղեգրերը:
Անտվերպենում (Բելգիա) 2023 թվականին կայանալիք աշխարհի առաջնությունում կվիճարկվեն թիմային եւ անհատական վարկանիշերը:
Վարկանիշային են նաեւ 2024 թ. Աշխարհի գավաթի խաղարկության փուլերը:
Վարկանիշ նվաճելու վերջին հնարավորություն մարզիկները կունենան օլիմպիական տարում կայանալիք մայրցամաքային առաջնություններում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ