Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տեսչական մարմնի տեսուչների կողմից ստուգումներին խոչընդոտելու համար քաղաքացին վարչական պատասխանատվության է ենթարկվել

Ապրիլ 13,2022 17:33

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականով Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի մասնագետները ստուգում են իրականացրել քաղաք Երևան, Ն․ Զարյան փողոց, 104/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման՝ քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։

Ստուգման արդյունքում Տեսչական մարմինը պարզել է, որ կառուցապատում իրականացնող Ս․ Օ․-ն, պատշաճ իրազեկված լինելով վերոնշյալ հասցեում Տեսչական մարմնի կողմից ստուգման իրականացման մասին, խոչընդոտել է ստուգումների իրականացմանը․ չի տրամադրել ստուգման համար անհրաժեշտ համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերը։ Բացի այդ, կառուցապատում իրականացնողը հրաժարվել է արձանագրությունը ստորագրելուց և մեկ օրինակը ստանալուց։

Վերոնշյալ արարքի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Մասնավորապես՝ օրենսգրքի 182¹–ին հոդվածի համաձայն՝ իր լիազորությունների շրջանակում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով կամ հանձնարարագրով ստուգում (բացառությամբ հարկային հսկողության շրջանակներում իրականացվող ստուգման) իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելը կամ տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանում նրա մուտք գործելն արգելելը կամ ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ նրան չտրամադրելը կամ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների ընթացքին այլ կերպ խոչընդոտելը կամ կապարակնքված կամ այլ կերպ կնքված տարածքների կամ գույքի պահպանությունը չապահովելը առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 250-ապատիկի չափով:

Հիմք ընդունելով կատարված խախտումը և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182¹–ին հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը կառուցապատող Ս․Օ-ին ենթարկել է վարչական պատասխանատվության՝

Վերջինիս նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 100․000 (հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

ՔՏՀԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930