Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մեր պատկերացումները ԵԱՀԿ ՄԽ համանախագահության վերաբերյալ մնում են ուժի մեջ»․ ԱԳ նախարար

Ապրիլ 13,2022 17:07

«Զրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Քննարկել ենք այն, ինչը քննարկվել է վերջին մեկ տարում եւ վերջերս Բրյուսելում՝ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման մեխանիզմներ եւ ՀՀ-Ադրբեջան կնքվելիք կարգավորման պայմանագրին ուղղված բանակցությունների մեկնարկի պատկերացումներ»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով իր եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի մանրամասների վերաբերյալ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Պատգամավորը հետաքրքրվեց՝ սա նշանակո՞ւմ է, որ Արցախի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը տեղափոխվում է երկկողմ ձեւաչափի հարթություն։

«Մեր պատկերացումները ԵԱՀԿ ՄԽ համանախագահության վերաբերյալ մնում են ուժի մեջ, մենք կարգավորումը տեսնում ենք այդ ձեւաչափում։ Ցավոք, գիտեք, որ համանախագահող երկրների միջեւ հայտնի պատճառներով հակասություններ կան, եւ մենք չենք կարող թույլ տալ, որ այդ առումով վակուում առաջանա։ Ձեռնպահ կմնայի ձեւակերպում տալ, թե երկկողմ է ձեւաչափը։ Երկկողմ բանակցություններ չեն եղել, այլ խոսակցություն է եղել բանակցությունների մեկնարկի մասին»,-պատասխանեց Արարատ Միրզոյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930