Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության տոնն այս անգամ կնշվի Գյումրիում․ կժամանի Նիկոլ Փաշինյանը

Ապրիլ 13,2022 16:59

Aravot.am-ի տեղեկություններով, շաբաթ օրը ՀՀ կառավարության բարձրաստիճան անդամների, ոստիկանապետ Վահե Ղազարյանի ու ոստիկանության այլ պաշտոնյաների ուղեկցությամբ Գյումրի կժամանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մեր տեղեկություններով, այս տարի ոստիկանության աշխատողի օրը նշվելու է Գյումրիում։

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին նշվում է հայ ոստիկանների մասնագիտական տոնը, այն այս տարի նախորդում է Սուրբ Զատկի տոնին, համընկնում Ավագ շաբաթ օրվա հետ։

Ըստ Եկեղեցական կարգի՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսն ու ավարտվում է Մեծ Պահքը:

Հանդիսավոր միջոցառումից բացի՝ բնականաբար կլինի նաև հյուրասիրություն։

Թե որտեղ կլինի հանդիսավոր միջոցառումը, դեռ կոնկրետ վայր չի նշվում, հայտնի է միայն, որ ՀՀ կառավարության ղեկավարը կմասնակցի ՀՀ ճանապարհային ոստիկանության գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի բացմանը։

Ինչպես տեղեկանում ենք Police.am-ի կայքի հայտարարությունից, այս կենտրոնն ապրիլի 11-ից սկսած գործում է նոր հասցեում՝ Գյումրու Թբիլիսյան խճուղում տեղակայված ՀՀ ՊԵԿ հյուսիսային մաքսատան վարչության շենքում։ Չի բացառվում, որ հանդիսավոր միջոցառումը լինի հենց այստեղ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930