Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն իր ելույթով, ըստ էության, մեզ նախապատրաստում է մեծագույն կորստի. «Ապրելու երկիր»

Ապրիլ 13,2022 16:42

Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարել է, որ «միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»։

Արցախցիների ինքնորոշման իրավունքից հրաժարվելուց հետո չի կարող լինել Հայաստանի և Արցախի շուրջ որևէ արժեքավոր կոնսոլիդացիա։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթով, ըստ էության, մեզ նախապատրաստում է մեծագույն կորստի։ Նա փորձ է անում ​թյուր տպավորություն ստեղծել միջազգային հանրության հետ անկեղծ, կառուցողական ու ճիշտ աշխատելու​ հնարավորությունների մասին ​և փակել թեմայի մասին բոլոր խոսակցությունները՝ այդպես կրկին անգամ սեփական դիվանագիտական ապիկարությունը, բանակցային սխալներն ու բացթողումները բարդելով այլ դերակատարների վրա, ներառյալ միջազգային հանրության ու միջազգային կառույցների։

Մտածել, որ հայերը կիրացնեն իրենց անքակտելի իրավունքը՝ խաղաղ ապրել իրենց պապերի հողում, իրենց հայրենիքում, որևէ այլ կարգավիճակով, քան ինքնորոշման իրավունքի իրացումն է, կատարյալ ինքնախաբեություն է, իրավիճակին չտիրապետել է, անմեղսունակություն է, ինչպես նաև՝ տասնամյակների պայքարի, նվիրումի և Արցախի ազատության համար նահատակված հազարավոր հայորդիների հիշատակի ուրացում և արժեզրկում:

«Ապրելու երկիր» կուսակցությունն անսակարկելի է համարում Արցախի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի իրացումը և դրա հիման վրա ձևավորվող կարգավիճակը, անթույլատրելի՝ Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակի մասին որևէ քննարկում։ Ուժի և ուժի սպառնալիքի ներքո Ադրբեջանի կողմից պարտադրվող օրակարգը պետք է մերժվի, քանի որ համաձայնվել Արցախի կարգավիճակի մեր ունեցած նշաձողը իջեցնելուն, նշանակելու է համաձայնվել զրկել արցախցիներին իրենց իրավունքներից։ Սա դառնալու է լրջագույն սպառնալիք արցախահայության համար, իսկ հայ ժողովրդին կանգնեցնելու է Արցախը վերջնականապես կորցնելու փաստի առջև, ինչը անդառնալի հետևանքներ է ունենալու նաև հայոց պետականության ապագայի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930