Aravot.am-ի ունեցած տեղեկություններով, «Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաընկերության առաջին օդանավներից մեկն արդեն պատրաստ է` այն ներկվել է Հայաստանի եռագույն դրոշի գույներով:
Այս տեղեկությունը, սակայն Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից՝ ԱՆԻՖ-ից դեռեւս չեն մեկնաբանում:
Օդանավը, ինչպես «Air Arabia» ավիաընկերության գլխավոր տնօրենն էր հայտնել, հավանաբար թռիչքները կսկսի կատարել այս տարվա մայիսին:
Հիշեցնենք, որ «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը ստեղծվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻՖ-ի եւ «Air Arabia» ավիաընկերության հետ համատեղ:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ jetphotos.com կայքի