Լրահոս
Օրվա լրահոսը

«Պողպատե մանդատ, մուրճ․․․մենք այդ ամենը գործնականում ցույց ենք տվել»․ Փաշինյանը՝ թալանվածը վերադարձնելու մասին

Ապրիլ 13,2022 16:20

ԱԺ լիագումար նիստում այսօր կառավարության ծրագրի կատարման 2021թ․-ի արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց՝ բնակիչների հետ հաճախ են հանդիպում եւ հիմնական հարցը, որը նրանք բարձրաձայնում են, պետությունից թալանվածը հետ բերելն է․ «Քաղաքացիներն անընդհատ ասում են, որ դժգոհ են թալանի վերադարձի տեմպերից։ Ձեր կարծիքն ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի կիրառման տեմպերից»։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան փաստեց, որ հայցերն արդեն դատարաններ են մտնում․ «Իհարկե, ընդդիմությունը, որն այդ թեմայի հիմնական շահառուն է, փորձում է ընթացակարգերը վիճարկել ՍԴ-ում, բայց մենք պետք է ինստիտուցիոնալ նայենք։ Մեր համար կարեւոր է մեխանիզմներ ստեղծել, որ այսօրվա իշխանությունը չթալանի։ Նախ` սա է կարեւոր, նրանք մեկ է՝ ոչ մի տեղ չեն փախնի»։

Ըստ Փաշինյանի՝ թալանի վերադարձ է, օրինակ, այն փաստը, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործով պետբյուջե է վճարվել 15 մլրդ դրամ։

«Այո, ես էլ գոհ չեմ ու քանիցս ասել եմ։ Ինստիտուտ պետք է լինի, որ աշխատի։ Վարչապետի կամքով չի։ Պողպատե մանդատ, մուրճ․․․մենք այդ ամենը գործնականում ցույց ենք տվել»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930