Ermenihaber. Թուրքիայի Այդին նահանգի Բոզդողան քաղաքում բնակվող ալևի գործարար Հուսեյին Քավջին իր և կնոջ էթնիկ և կրոնական պատկանելիության պատճառով զրկվել քաղաքապետարանի հայտարարած տենդերին մասնակցելու հնարավորությունից:
Քավջըի խոսքով՝ որոշումը կայացրել է անձամբ քաղաքապետ Ուֆուք Ալթընթաշը, ով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ է: Գործարարը հաղորդել է, որ քաղաքապետարանի հայտարարած Երիտասարդական այգին, գորգաձև հատակն ու սրճարանը շահագործելու իրավունքի համար հայտարարված մրցույթին մասնակցել է միայն ինքը: Երբ քաղաքապետարանում տեսել են, որ ինքն է մրցույթի մասնակիցը, տեղեկացրել են քաղաքապետին, վերջինս էլ կարգադրել է դադարեցնել մրցույթը և չեղարկել:
Գործարարի ներկայացրած բողոքին ի պատասխան՝ որպես հիմնավորում ներկայացրել են այն, որ մրցույթը չեղարկվել է ընդամենը մեկ մասնակից ունենալու պատճառով: Քավջըն, սակայն, այդ հիմնավորումը լուրջ չի համարում, քանի որ քաղաքապետարանի հայտարարած մրցույթների 90 տոկոսը կայանում է հենց 1 մարդու մասնակցությամբ: Նրա խոսքով՝ իրեն մասնակցությունից զրկելու իրական պատճառն այն է, որ ինքն ալևի է, իսկ կինը՝ ծագումով հայ: