Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զարմանում եմ, թե իր պատգամավորներին ինչո՞ւ է այդ աստիճան տգետի տեղ դնում. Արտակ Զաքարյան

Ապրիլ 13,2022 15:51

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլն ԱԺ-ում ասում է «եթե կանխեի պատերազմը, այսօր կլիներ նույն վիճակը»:

Զարմանում եմ, թե իր պատգամավորներին ինչո՞ւ է այդ աստիճան տգետի տեղ դնում: Լավ, ասենք թե հասարակ ժողովրդի մի մասին խաբեց, բա հասարակության մեծ մասի՞ն ինչպես է խաբելու:

Առնվազն.

1.Շուշին, Հադրութը, Մարտունու, Մարտակերտի ու Ասկերանի գյուղերը, Քարվաճառը և Քաշաթաղի (Լաչին) միջանցքի մեծ մասը, կմնար Արցախի վերահսկողության տակ: Այս մասին ասել է նույնիսկ Ալիևը` պատերազմից հետո:

2.Գորիս-Կապան 21 կիլոմետրանոց Հայաստանին պատկանող ճանապարհը չէիր տա թուրքին: (Դա՞ ով էր «բանակցել»):

3.Արցախը կունենար ինքնորոշման իրավունքի իրացման և անվտանգության միջազգային երաշխիքներ:

4.5000-ից ավելի զոհեր չէինք ունենա:

5.Տնտեսության մեջ այս աստիճանի կորուստներ չէինք ունենա:

6.Հայաստանի սուվերեն տարածքը չէր օկուպացվի:

7.Հայաստանի ԶՈւ-ն լիարժեք մարտունակ կլիներ:

Այս ամենի համար պետք էր մի բան. Նիկոլը չլիներ կառավարության ղեկավար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930