Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատգամավորների՝ Արցախ մուտք գործելու սահմանափակումը մինչ այս պահը չի վերացվել. «Հայաստան» դաշինք

Ապրիլ 13,2022 15:31

«Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ ապրիլի 12-ից պատգամավորների խմբերով ուղևորվելու են Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր եւ Արցախի Հանրապետություն:

Ապրիլի 12-ին Արցախի Հանրապետության Աղավնոյի անցակետում ՌԴ խաղաղապահ զորքերն արգելեցին պատգամավորների մուտքը՝ առանց որևէ հիմնավորման, մինչդեռ՝ ՀՀ որևէ քաղաքացու մուտք ու ելք չի կարող սահմանափակվել։

Ուշագրավ է, որ պատգամավորների՝ Արցախ այցելելու քայլին շատ արագ և միաժամանակ արձագանքեցին իշխանական ներկայացուցիչներն ու ադրբեջանական կողմը՝ նույնիսկ արգելելու պահանջ ներկայացնելով:

Այս վարքագիծն ու իրավիճակը, ի թիվս այլնի, ինքնին հակասում է Հայաստան-Արցախ կապի անխափանության հանձնառությանը: Ստեղծված իրավիճակն ակնհայտորեն անընդունելի է։

Միաժամանակ, պարզ չէ՝ օրվա իշխանությունները կոնկրետ ինչ միջոցներ են ձեռնարկել ակնհայտ խնդրի լուծման ու հետագայում նման դեպքերը հստակ կանխարգելելու ուղղությամբ, բացի պարզապես հայտարարություններ անելուց:

Հայտնում ենք, որ պատգամավորների՝ Արցախ մուտք գործելու սահմանափակումը մինչ այս պահը չի վերացվել: Օրվա իշխանությունները, որպես իրենց կատարած հայտարարությունների տրամաբանական շարունակություն, պարտավոր են անհապաղ հանդես գալ գործողություններով, հավաստիացումներով, որ Հայաստան-Արցախ անխափան մուտքը Հայաստանի բոլոր քաղաքացիների համար վերականգնված է:

«Հայաստան» դաշինք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930