Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի»․ Փաշինյանը փակագծեր բացեց

Ապրիլ 13,2022 15:09

«Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծում էր, որ հարցը պետք է լուծվի փուլային տարբերակով։ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Արցախի այն ժամանակվա իշխանությունն ասում էր, որ ոչ՝ փաթեթային տարբերակով պետք է լուծվի։ Այն մարդը, որն ասել է, որ փուլային լուծումը համարյա դավաճանություն է, պարտվողականություն, 2018-ին բանակցային սեղանին թողել է թուղթ, որի վերնագիրն էր՝ «О первом этапе и дальнейших шагах нагорнокарабахского урегулирования»․․․»,-ԱԺ լիագումար նիստում այսօր կառավարության ծրագրի կատարման 2021թ․-ի արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն, փուլային լուծման դեմ իշխանափոխություն անող մարդը եկել հանգել է նորից փուլային լուծման, որում սակայն այնքան տրոհումներ կան, որ ես օրինակ․․․ինքն էլ, իմիջիայլոց․․․հաշվի առեք՝ Ադրբեջանը համաձա՞յն է դրա հետ, որովհետեւ ասում է՝ մենք Արցախի հարցը սենց-նենց կլուծեինք․․․լուծեիք․․․մոռանում են, չստորագրված թղթերում առկա գաղափարները ներկայացնում են որպես հաղթանակ։ Բոլորս էլ կարող ենք գաղափարներ ունենալ, բայց Արցախի հարցի ամբողջությունը 2018թ․-ի դրությամբ այնքան է կտրտված եղել, ինքը փուլային տարբերակ չէր, հիպերփուլային էր․․․վերջին փաթեթը 2016թ․-ի օգոստոսին է եղել։ Այդ ժամանակ համանախագահները ներկայացնում են փաթեթ,որի իմաստն էր՝ Արցախը միջանկյալ կարգավիճակ չի ունենալու։ Հայկական կողմը մերժել է, որից երկու ամիս անց ապրիլյան պատերազմը եղավ։ Հուլիսին երկրորդ փաթեթով էլի արձանագրվեց, որ Արցախը միջանկյալ կարգավիճակ չի ունենալու։ Օգոստոսին ավելանում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւի նախագիծ»,-նշեց նա։

Ապա Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի այն միտքը, որ ԼՂ կարգավիճակը որոշելու է միջազգային հանրությունը․ «Հենց նշյալը նկատի ուներ նա՝ մեծ հավանականությամբ, որովհետեւ կարգավիճակի հարցը 2016թ․ դրությամբ դուրս է եկել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի տիրույթից եւ այլեւս միջազգային հանրությունն այն պետք է լուծի, բայց՝ մի քանի անառարկելի սկզբունքների շրջանակում, որ Արցախում 1988թ․-ի դրությամբ եղել են ադրբեջանցիներ, որոնք հեռացել են։ Այո, նաեւ ադրբեջանցիներ․․․բանակցային փաթեթում այդ ամենը կա։ Մադրիդյան սկզբունքներում էլ կա։ Կարգավիճակի հետ կապված իրադրությունը դա է եղել»։

Դառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցին՝ Փաշինյանը նշեց․ «Նա ասում է՝ ոնց եղավ, որ մենք 2019թ․-ին թակարդի մեջ ընկանք։ Մենք թակարդի մեջ չենք եղել, այդ թղթում արձանագրվել է այն, ինչի մասին Սերժ Սարգսյանն այս ամբիոնից անոնս է արել։ Դա իր վերջին բանակցությունների արդյունքն է եղել, որովհետեւ մենք 2019թ․-ի դրությամբ բանակցություն սկսած չենք էլ եղել, բովանդակային բանակցության մասին չենք էլ խոսել ընդհանրապես։ Սա է ճշմարտությունը։ Այսօր ասում են՝ կարո՞ղ էինք կանխել պատերազմը։ Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի։ Բաներ կան, որոնք հիմա հրապարակային չեմ կարող ասել, որովհետեւ կվնասեմ ապագա բանակցություններին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930