ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր Նիկոլը եւս մեկ անգամ, արդեն առանց մեր միջամտության ապացուցեց, որ որեւէ կապ չունի Տեր-Պետրոսյանի, նրա քաղաքական ուժի, մեր գաղափարների ու ծրագրերի հետ։ Ապացուցեց, որովհետեւ թե Տեր-Պետրոսյանը, թե Կոնգրեսը (ՀՀՇ), երբեք չեն դավանել ու ծրագրավորել նմանատիպ նվաստացուցիչ պլան, երբեք չեն գնացել կործանման` հանուն սեփական իշխանության պահպանման։
Նման գիծ որդեգրել են 98-ին իշխանության եկած անձինք ու ուժերը՝ առանց բացառության։ Որովհետեւ Տեր-Պետրոսյանը ու Կոնգրեսը առաջարկում էին արժանապատիվ խաղաղություն, իսկ այն խաղաղությունը, որ այսօր մեզ են առաջարկում, ավելի է մշուշում ապագան։