Լրահոս
Օրվա լրահոսը

Ու այս ամենը Սերժն ապահովել էր։ Իսկ Նիկոլը քանդեց ու տվեց Ալիեւին. Արմեն Աշոտյան

Ապրիլ 13,2022 14:08

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Կարելի նաեւ մտածել, որ անշնորհակալ բան է ստախոս դավաճանին խելք բացատրելը։ Իհարկե, դա այդպես է։ Չէ՞ որ նա դիտավորյալ է կեղծում իրականությունը, խեղաթյուրում փաստերը, մանիպուլացնում մարդկանց։

Ազգային ժողովում բեմականացված էժանագին բալագանի իրական ռեժիսորները Հայաստանի եւ Արցախի վերջնական թյուրքացման համար վաղուց միջոցների մեջ խտրականություն չեն դնում։

Եվ անհերքելի փաստերը խոսում են այն մասին, որ սցենարը ոտքից գլուխ կեղծ է։

Հիմա կհրապարակեմ հերթական փաստը, որ մինչ այդ չէր շրջանառվել։

Հողատուն այսօր կրկին կապել էր իր բայաթին, թե «16-ից հետո բանակցություններում աղետ է եղել եւ Արցախի ապագայի հարցը որոշվելու էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով»։

Ուշադիր նայեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատին, որ տրվել է 1995 թվականին։

Նրա 11-րդ կետը արձանագրում է, որ համանախագահները ՄԱԿ ԱԽ բանաձեւեր նախապատրաստելու լիազորություն ունեն։ Իրենց մանդատից բխող ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ։

Ու կարեւորը այն չէ, թե ով է ընդունում ավարտական փաստաթուղթը, այլ այն՝ թե ինչ է մեջը գրված՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման մեխանիզմ, եւ ովքեր են ստանձնում դրա ընդունման երաշխավորությունը՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա։

Ու այս ամենը Սերժն ապահովել էր։ Իսկ Նիկոլը քանդեց ու տվեց Ալիեւին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930