Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ էր քեզ ստիպում դառնալ երկրի ղեկավար ու բոլոր աղետաբեր որոշումների հեղինակ. Աննա Կոստանյան

Ապրիլ 13,2022 13:51

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը

Սեփական կետից ինչ ուզել բանակցելու հետեւանքն էլ Արցախը հանձնելն ու «հանգիստ» խղճով ապրելը պիտի լիներ, փաստորեն։

Ինձ մի հարց ա միշտ տանջում. բա լավ, երբ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ծանոթացար «Արցախի հարցով բանակցային փաստաթղթերին» ու մի հսկայական ինֆորմացիայի, համոզվեցիր, որ «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ամենևին էլ չէր չափազանցնում, երբ ասում էր, թե Հայաստանը պատրաստ էր թողնել 7 շրջանը, բայց ամեն անգամ Ադրբեջանը առաջ էր քաշում նոր պայմաններ», «հասկացել ես, որ Ռոբերտ Քոչարյանը ամենևին էլ չէր չափազանցնում, երբ հայտարարում էր, որ տարածքային ամբողջականության խնդիր Հայաստանը նույնպես ունի», ո՞վ էր քեզ ստիպում դառնալ երկրի ղեկավար ու բոլոր աղետաբեր որոշումների հեղինակ, ո՞վ էր ստիպում ինքդ քեզ դնես «զոհասեղանին»` հազարավոր ջահելների զոհելու գնով։

Չեմ հավատում ո՛չ քո հայրենասիրությանը, ո՛չ էլ քաղաքական ապաշխարությանը։ Իշխանատենչություն, իշխանություն ունենալու մոլուցք ու վերջ։ 2018-ից այս կողմ ամեն ինչ սրա մասին էր ու սրա շուրջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930