Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ ապրիլը 11-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցը եղել է կառուցողական:
«Ընդհանուր առմամբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հետ քննարկումն անցել է կառուցողական: Միաժամանակ, հարաբերությունների կարգավորման գործընթացը, անկասկած, պահանջում է ժամանակ և հետագա քայլեր»,- ասել է Բայրամովը լրագրողներին:
Նա նաև կարևորել է, որ Երևանն ընդունել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ իրենց առաջարկած 5 հիմնարար սկզբունքները:
«Առաջին և կարևոր քայլը համարում ենք այն փաստը, որ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի 5 հիմնարար սկզբունքները: Վերջին տարիներին Ադրբեջանն աշխատանք է տանում և կոչ է անում Հայաստանին կարգավորել հարաբերությունները: Այդ կապակցությամբ Ադրբեջանն առաջարկել է 5 հիմնարար կետեր, որոնք հիմնված են միջազգային իրավունքի վրա, և որոնց իրականացումը նույնպես շահավետ է Հայաստանին»,- ասել է նախարարը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ