Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր բանակցած բոլոր փաստաթղթերով այդ տարածքները մնալու էին Արցախի հայկական իշխանության վերահսկողության ներքո. Շարմազանով

Ապրիլ 13,2022 12:12

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Անհերքելի փաստեր, որ եւ հողեր հանձնելու, եւ հազարավոր զոհերի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։

Կապիտուլյանտն ԱԺ -ում ասում է՝ չեմ ընդունում, որ հանձնել եմ հողեր, ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ՝ չհանձնելու մեջ։

Ո՞վ է Շուշին ու Հադրութը հանձնելու կապիտուլյացիան ստորագրել։

Ե՞ս, Հռոմի պա՞պը, թե՞ Պապ թագավորը։

Հանձնել է Նիկոլ Վովայի Փաշինյանը։

Ինչո՞ւ եմ այդպես պնդում, ասեմ:

Քանի որ մինչեւ Նիկոլը որեւէ փաստաթղթով Շուշին ու Հադրութը, Թալիշն ու Մատաղիսը չէին անցնելու Ադրբեջանի վերահսկողության տակ։

Մեր բանակցած բոլոր փաստաթղթերով այդ տարածքները մնալու էին Արցախի հայկական իշխանության վերահսկողության ներքո։

Դա ասել է եւ ՀՀ ԱԳՆ խոսնակը պատերազմից հետո, եւ ՌԴ նախագահ Պուտինը, եւ ինքը՝ Նիկոլը 2020-ի հոկտեմբերի 19-ին իմ ներկայությամբ։

Ըստ իրեն խոսք եղել է միայն 5 պլյուս 2 տարբերակի մասին։

Ուշադրություն՝ 7 չէ, այլ 5 պլյուս 2, որի արդյունքում նույնիսկ Լաչինն ու Քարվաճառն էին մնալու հայկական վերահսկողության տակ։

Այսինքն Նիկոլի հող հանձնելը վաղուց ապացուցված փաստ է, իսկ որ ինքն է զոհերի մեղավորը՝ ինքն էլ այսօր ԱԺ ամբիոնից խոստովանեց։

Հետեւաբար, եւ հողեր հանձնելու, եւ հազարավոր զոհերի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930