Լրահոս
Օրվա լրահոսը

«Կողմերը շահագրգիռ են, որ սահմանազատումը 20 տարի չտեւի, այլ հնարավորինս կարճ»․ Փաշինյան

Ապրիլ 13,2022 11:38

Շատ դժվար է փորձագիտական գնահատական տալ, թե ՀՀ-Ադրբեջանի սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը որքան կարող է տեւել։ Այս մասին այսօր ԱԺ լիագումար նիստում կառավարության ծրագրի կատարման 2021թ․-ի արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ գործընթացը պետք է սկսվի, որպեսզի ընթացքից երեւա․ «Դա մեկ-երկու ամսվա գործ չէ, ակնհայտ է, շատ նրբություններ կան, որոնք պետք է ճշգրտվեն»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հասկանում են նաեւ, որ Ադրբեջանը փորձում է ինչ-որ ձեւով ռազմական լարվածության իրավիճակը պահել սահմանի երկայնքով՝ սահմանազատման գործընթացում ՀՀ-ի հանդեպ թաքնված կամ անթաքույց տարածքային պահանջներ ներկայացնելու համար․ «Մեր դիրքորոշումն ընկալված է միջազգային հանրության կողմից։ Պետք է առաջ գնանք՝ պաշտպանելով մեր երկրի շահերն ու սահմանները»։

Փաշինյանը նորից շեշտեց, որ դժվար է ժամկետներ նախանշել եւ որպես օրինակ ասաց՝ Ադրբեջան-Վրաստան սահմանազատումը մինչեւ օրս չի ավարտվել․ «Կարծում եմ՝ այս պարագայում, հաշվի առնելով հատուկ հրատապությունը, երկու կողմերիս մոտ էլ կա շահագրգռվածություն, որ հնարավորինս շուտ անենք, որ 20 տարի չտեւի, այլ տեւի հնարավորինս կարճ։ Նաեւ սա է պատճառը, որ գտնում ենք՝ միջազգային փորձագետների ներգրավումը կարող է մեզ օգնել։ Իմիջիայլոց, հետաքրքիր ձեռնարկներ կան, օրինակ՝ ԵԱՀԿ-ում սահմանազատման մեթոդոլոգիայի մասին։ Հստակ գիտենք, որ մինչեւ ապրիլի վերջ պետք է հանձնաժողովը ձեւավորվի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930