Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բրյուսելի եռակողմ հայտարարությունում Բաքվի պահանջով չեն եղել «Լեռնային Ղարաբաղ» և «հակամարտություն» բառերը. Ալիև

Ապրիլ 13,2022 11:26

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարվա առաջին եռամսյակի ամփոփիչ խորհրդակցությանը հայտարարել է, որ Բրյուսելի ամփոփիչ հայտարարությունում չի եղել «Լեռնային Ղարաբաղ» և «հակամարտություն» բառերը, քանի որ ինքը դեմ է հանդես եկել դրան:

«ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի նախաձեռնությամբ դեկտեմբերին և ապրիլին տեղի ունեցան եռակողմ հանդիպումներ: Այդ հանդիպումների մասին տեղեկություն տրվել է: Իհարկե, և՛ փորձագետները, և՛ ադրբեջանական հանրությունը տեսան, որ ամփոփիչ հայտարարությունում չկար «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, ինչը բնական է, քանի որ Ադրբեջանը դեմ է հանդես եկել դրան, ինչպես նաև «հակամարտություն» բառին: Դա բնական է, քանի որ հակամարտություն չկա: Հակամարտությունը կարգավորված է»,- ասել է Ալիևը:

Նա նաև նշել է, որ Եվրամիությունն ընդունել է հետպատերազմական նոր իրողությունները տարածաշրջանում և ակտիվացրել կապերն Ադրբեջանի հետ:

«Պատերազմից հետո մեր կապերը Եվրամիության հետ դարձել են ավելի ինտենսիվ: ԵՄ-ն ընդունել է հետպատերազմական շրջանի իրողությունները»,- ասել է Ալիևը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930