Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում վաղ թե ուշ իրենց ուզածին հասնելու են

Ապրիլ 13,2022 11:18

Երևանը պետք է հասկանա, որ չի կարող խանգարել Բաքվի ծրագրերին՝ կապված «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի» շինարարության հարցում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարվա առաջին եռամսյակի ամփոփիչ խորհրդակցությանը:

«Հայաստանը պետք է տեսնի, որ հնարավոր չէ խանգարել մեր ծրագրերին: Եթե նրանք մեզ ճանապարհ չտան Զանգեզուրով, ապա իրենք կհայտնվեն պարտվողի կարգավիճակում: Առաջին հերթին, նրանք կխախտեն նոյեմբերի 10-ի հայտարարությունը: Այդ հայտարարության մեջ հստակ նշված է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ԻՀ միջև պետք է լինի կապ: Դա պարտադիր է»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով, միևնույն է, Ադրբեջանը «վաղ թե ուշ կհասնի իր ուզածին»: «Եթե Հայաստանը չի ցանկանում կատարել ստանձնած պարտավորությունները, ապա մենք էլ պատասխանատվություն չենք կրի մեր ստանձնած պարտավորությունների մասով: Նրանք պետք է դա իմանան և ժամանակ չձգեն: Միևնույն է, վաղ թե ուշ մենք մեր ուզածին հասնելու ենք: Լավ կլինի, որ նրանք մի փոքր շտապեն»,- ասել է Ալիևը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930