Լրահոս
Օրվա լրահոսը

Երկիրը տանում են նմանատիպ «խաղաղության»՝ առանց Արցախ, առանց Սյունիք ու առանց բանակ. Տաթեւիկ Հայրապետյան

Ապրիլ 13,2022 11:22

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Ալիևի երեկվա ելույթի հիմնական դրույթները են, մեջբերումներն արված են բառացի նրա խոսքից՝

-Խաղաղության հաստատման համար պետք է դադարեցնել զինել Հայաստանը: Եթե Հայաստանին սկսեն զինել, մենք դա բացասական կընկալենք:

Մենք մեր բանակաշինությանը պատրաստվում ենք հատկացնել այնքան գումար, որքան անհրաժեշտ է: Մենք ինքնուրույն պետություն ենք:

-«Զանգեզուրի միջանցքը» բացվելու է, եթե Հայաստանը դրան կամավոր չհամաձայնվի, ապա կդիմենք այլ մեթոդների:

-ԵԱՀԿ Մինսկի խումբն ընդունել է նոր իրողությունը: Մենք ասել ենք հակամարտություն այլևս չկա, չկա անգամ «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչատարածքային միավոր: Մենք համանախագահներին ասել են՝ դուք անելիք չունեք այլևս:

–Այսօր օրակարգում միայն Հայաստան–Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցն է, հակամարտություն չկա:

–Բրյուսելյան հանդիպման ժամանակ ես ևս մեկ անգամ հստակեցրի, որ Հայաստանը ընդունում է մեր պայմանները, հինգ կետերը: Իսկ հակամարտություն և «Լեռնային Ղարաբաղ» բառերը չկային հայտարարության մեջ, որովհետև դրանք լուծված են և չեն կարող քննարկվել:

Ալիևի պատկերացրած «խաղաղությունը» սա է, ինչը բնավ նորություն չէ, որևէ նոր բան չի ասել Ալիևը: Պարզ է նրա նպատակը, ցանկանում է օգտվել պատմական պահից և վերացնել Հայաստանը որպես պետություն:

ՀՀ իշխանությունները, եթե ասում են, որ ընդունում են հինգ կետերը, ուրեմն հրաժարվում են Արցախից, եթե չեն հրաժարվում, ինչու՞ չեն խոսում ազգերի ինքնորոշման իրավունքի ամրագրված սկզբունքի մասին, փոխարենը անելով լղոզված ձևակերպումներ:

Հարցն այսպիսին է՝ կամ «խաղաղության դարաշրջան» բացողները թող ներկայացնեն խաղաղության իրենց տեսլականը՝ ցույց տալով, որ դա համահունչ է պետական շահին կամ էլ եթե ընդունում են Ադրբեջանի պայմանները, ստացվում է երկիրը տանում են նմանատիպ «խաղաղության»՝ առանց Արցախ, առանց Սյունիք ու առանց բանակ, մեծ հաշվով՝ պետություն չի մնում, ուր մնաց թե՝ խաղաղություն լինի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930