Լրահոս
Օրվա լրահոսը

Սրանք ոչ մի ձև չեն հասկանում, որ նոր կռիվը Արցախով չի սահմանափակվելու. Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 13,2022 11:14

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Այն, որ ռուս-ուկրաինական ճգնաժամը եվրասիական տարածաշրջանում անխուսափելիորեն բերելու էր նոր սպառնալիքների տարափի, ռազմական գործողությունների հենց մեկնարկին էր նկատելի։

Ռուսաստանի դեմ տարվող միջազգային դիմակայությունը չի սահմանափակվելու պատժամիջոցներով, Ուկրաինային մատակարարվող սպառազինության հսկայական քանակով և ֆինանսական օժանդակությամբ։

Ամեն ինչ արվում է, որպեսզի ՌԴ-ի շուրջ և նրա ավանդական ազդեցության տարածաշրջաններում նոր «թեժ կետեր» ձևավորվեն, եղածները բորբոքվեն։

Սա անկասկած հարվածների այն ձևերից է, որն օգտագործվելու է ՌԴ-ի դեմ։

Հայաստանի ու Արցախի գլխավոր խնդիրն է, որպեսզի այս գործողությունների հետևանքով մենք ՌԴ-մնացածներ բախումների պոլիգոնի չվերածվենք, որի հավանականությունը հատկապես վերջին շրջանում կտրուկ աճել է։

Այս ֆոնին Հայաստանի իշխանության հայտարարությունները, վարքագիծը, վարվող քաղաքականությունը ոչ միայն նկարագրածս իրադարձությունները կանխելու հնարավորություն չի ստեղծում, այլ պարարտ հող է նախապատրաստում նոր էսկալացիայի համար։

Մի կողմից Փաշինյանը հայտարարում է պատերազմի վտանգի մասին, մյուս կողմից իշխող խորհրդարանական խմբակցությունը խայտառակ պահվածք է դրսևորում։

Դեռ չեմ խոսում իշխանության նախաձեռնությամբ, առաջին պլան բերված ծաղրածուներին, շոումեններին, ովքեր փորձում են հանրությանը լրիվ այլ օրակարգում պահեն, ձեռքի հետ էլ վարկաբեկեն բոլոր այն քաղաքական և ոչ քաղաքական խմբերին, ովքեր իրական վտանգներից են խոսում։

Սրանք ոչ մի ձև չեն հասկանում, որ նոր կռիվը Արցախով չի սահմանափակվելու, ավելին՝ առավել հավանական է պատերազմի այս շրջափուլը տեղափոխվի ՀՀ, որի դրսևորումները փոքր մասշտաբով արդեն դրսևորվել է Գեղարքունիքի, Վայոց ձորի և հատկապես Սյունիքի ուղղությամբ։

Այս իշխանությունն իր թուլամորթությամբ և պահվածքով միայն մոտեցնում է պատերազմը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930