Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի դեպ, Բերձորի միջանցքում որեւէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել եւս՝ ԱԺ պատգամավորների»․ Փաշինյան

Ապրիլ 13,2022 10:58

«Տարակուսանքի տեղիք է տալիս նաեւ այն փաստը, որ երեկ ՌԴ խաղաղապահ զորախումբը ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների չի թույլատրել մուտքն Արցախ։ Տարակուսելի է, որովհետեւ այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի իննի եռակողմ հայտարարության այն դրույթին, որ Բերձորի միջանցքը հենց դրա համար է նախատեսված՝ ապահովելու ԼՂ-ի եւ ՀՀ-ի կապը»,-ԱԺ լիագումար նիստում այսօր կառավարության ծրագրի կատարման 2021թ․-ի արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի դեպ, միջանցքում որեւէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել եւս՝ ԱԺ պատգամավորների շարժն արգելելու։ Այն հենց նրա համար է, որ կապն ապահովվի»,-հավելեց նա։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930