3+3 ձևաչափով երկրորդ տարածաշրջանային հանդիպումը տեղի կունենա առաջիկայում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ իրենք դրանից հստակ արդյունքներ են ակնկալում:
«Մենք որոշակի ծրագրեր ունենք կապված 3+3 ձևաչափով երկրորդ հանդիպման օրակարգի հետ: Հանդիպումը պետք է տեղի ունենա առաջիկայում, չի կարելի ժամանակ ձգել»,- ասել է Ալիևը:
Նա նշել է, որ այդ հարթակի շրջանակում պետք է հասնել հստակ արդյունքների, հակառակ պարագայում, նրա խոսքով, այն կկորցնի իր նշանակությունը:
«Մենք իրական արդյունքների կողմնակից ենք: Մենք շատ հստակ պատկերացում ունենք տարածաշրջանի զարգացման ապագայի վերաբերյալ: Մենք գիտենք՝ ինչ ենք ուզում և կշարունակենք օգտագործել բոլոր հնարավորությունները մեր նպատակներին հասնելու համար»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ