Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իշխանությունը պետք է բացառի որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի «հայ ժողովրդի հայրենազրկման եւ ցեղասպանության իրողությունը». ընդդիմությունը նախագիծ է շրջանառել. «Հրապարակ»

Ապրիլ 13,2022 10:39

Խորհրդարանական ընդդիմությունը հերթական փորձությունն է պատրաստել իշխող մեծամասնության համար։ Առաջարկում է խորհրդարանին՝ ընդունել հայտարարություն «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին»։ Նախագիծը երեկ դրվել է շրջանառության մեջ։ Եթե մեկ նախադասությամբ ներկայացնենք հայտարարության բնույթը՝ այն է, որ իշխանությունը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում պետք է բացառի որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի «հայ ժողովրդի հայրենազրկման եւ ցեղասպանության իրողությունը, ինչպես նաեւ հայության հոգեւոր մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը»։

Հայաստանին բոլոր բնագավառներում կենսական զիջումներ պարտադրելու միջոցով հայկական գործոնը վերջնականապես վերացնելու Թուրքիայի վերջնանպատակը՝ խորհրդարանական ընդդիմությունն անհրաժեշտ է համարում սույն հայտարարության ընդունումը, որով նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կընթանան փուլային տարբերակով․ «Որպես մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը»։

Իսկ հետագա հարաբերությունները, ըստ նախագծի, պետք է կառուցվեն՝ ելնելով հստակ ամրագրված սկզբունքներից։ Իրենց նախագծում ընդդիմադիրները 7 սկզբունք են ամրագրել, առաջինն այն է, որ Հայաստանի կողմից ձեռնարկվելիք քայլերը պետք է ներդաշնակ լինեն ՍԴ 2010 թվականի հունվարի 12-ի որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումներին եւ ՀՀ Սահմանադրության հիմնարար սկզբունքներին։

Խոսքը տարիներ առաջ Սերժ Սարգսյանի նախաձեռնած հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՍԴ որոշման մասին է, որում ՍԴ-ն Հայոց ցեղասպանության հետ կապված հատուկ կարծիք է ներկայացրել, որ Հայաստանի ստանձնելիք որեւէ պարտավորություն չի կարող հակասել ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին եւ Հայաստանի անկախության հռչակագրի 11-րդ կետի պահանջներին:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930